Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2010-11.03.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հոդ.97
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
03.03.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

3 մարտի 2010 թ.
ք. Երևան

N 411-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՐԳԵՐԸ, ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 oրենքի 7.1-ին, 7.2-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել`

1) ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների հարկային մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ հարկային ծառայողին տեղեկացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերի տրամադրման և դրանց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի,

5) ակցիզային դրոշմանիշերի ստացված քանակությունների և շարժի գրանցման մատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (ներառյալ դրանց փոփոխությունները) որոշվում են հարկային մարմնի և արտադրողի կամ ներմուծողի համաձայնությամբ:

3. Ակցիզային պահեստը ընդգրկում է պատրաստի արտադրանքի պահպանման և առաքումների (առաքման, տրամադրման կամ տեղափոխման) կազմակերպման համար նախատեսված տարածքները: Ակցիզային պահեստում չեն ընդգրկվում արտադրական տարածքները:

4. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների (ներառյալ դրանց փոփոխությունների) հարկային մարմնի հետ համաձայնեցման համար արտադրողը կամ ներմուծողը հարկային տեսչություն ներկայացնում է`

1) այն տարածքի հատակագիծը (երկու օրինակից), որտեղ գտնվելու է ակցիզային պահեստը,

2) այդ տարածքի նկատմամբ հարկ վճարողի իրավունքը (սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը) հաստատող փաստաթուղթը:

5. Հատակագիծը պետք է հնարավորություն տա հստակ որոշել ակցիզային պահեստի գտնվելու վայրը (տեղադրությունը): Հատակագծի վրա նշվում են ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքները (տեղամասերը), ինչպես նաև ակցիզային պահեստի այն տեղամաս(եր)ը, որտեղից իրականացվելու է ապրանքների առաքում, տեղափոխում կամ տրամադրում: Հատակագծի վրա նշվում են նաև ընդհանուր տարածքից այն ելքի (ելքերի) տեղադրությունը, որտեղից կարող են դուրս բերվել ապրանքները (որոնց վրա տարածվում է ակցիզային պահեստ ռեժիմը):

6. Ակցիզային պահեստի փոփոխությունների դեպքում նոր (փոփոխված) հատակագծի հետ ներկայացվում է նաև ակցիզային պահեստի նախորդ հատակագիծը:

7. Հատակագիծը ստորագրվում է արտադրող կամ ներմուծող կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

8. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքներին տեղում ծանոթանալու և համաձայնություն տալու նպատակով հարկային տեսչությունը կարող է անցկացնել տարածքի տեղազննություն` հարկ վճարողի ներկայացուցչի ներկայությամբ: Հարկ վճարողը կարող է նման տեղազննություն կազմակերպել մինչև ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների հատակագծի ներկայացումը:

9. Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների (ներառյալ դրանց փոփոխությունների) համաձայնեցումը կատարվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային պահեստում ընդգրկվող տարածքների վերաբերյալ հարկային մարմնի կողմից համաձայնություն տալու դեպքում հատակագծի օրինակը ստորագրվում և կնքվում է հարկ վճարողի սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից և հանձնվում հարկ վճարողին:

 

 

Հավելված N 2

ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունները և դրանց շարժը գրանցելու համար վարվում է «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյան` սույն հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյանը կազմվում է հարկ վճարողի կողմից: Մատյանի էջերը համարակալվում են և կարվում: Մատյանը կնքվում է հարկ վճարողի սպասարկման վայրի հարկային տեսչության կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանված դեպքերում մատյանները կարող են կնքվել հարկ վճարողի գործունեության իրականացման վայրի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի մատյանը կարող են վարվել յուրաքանչյուր ապրանքատեսակի համար կազմված մատյաններով կամ կազմված մատյանում յուրաքանչյուր ապրանքատեսակի համար առանձնացված էջերով:

4. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի վարման առումով ապրանքատեսակ է համարվում տվյալ անվանման և տարայի (տուփի) տարողությամբ ապրանքատեսակը:

5. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանում գրանցման ենթակա են ակցիզային պահեստ ապրանքների բոլոր մուտքերն ու ելքերը:

6. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանի էջի վերջին տողը լրացվելուց հետո հաշվարկվում է ապրանքի մնացորդը և այն գրանցվում է հաջորդ էջի վերին մասում:

7. Օրվա ընթացքում տվյալ ապրանքի մուտք կամ ելք տեղի ունենալու դեպքում կատարվում է հաշվարկ և լրացվում է «մնացորդը տվյալ օրվա վերջի դրությամբ» սյունակը:

8. «Ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում ապրանքների քանակությունների և դրանց շարժի գրանցման մատյանը լրացվում է հարկ վճարողի կողմից նշանակված` առաքումների կազմակերպման հարցում պատասխանատու անձի կողմից:

 

Ձև

 

մատյանի կազմի ձև

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Անվանումը

 

ՀՎՀՀ

               

Ակցիզային պահեստ __________________________________________

 (նշվում է հասցեն կամ պահեստը նույնականացնող այլ տեղեկություն)

 

Ակցիզային պահեստի տեղամաս ___________________________________

   (նշվում է տեղամասը կամ տեղամասը նույնականացնող այլ տեղեկություն)

 

 մատյանի էջի ձև

 

Ապրանքի անվանումը __________________________________________

Տարայի (տուփի) տարողությունը ___________________________________

Մնացորդը ___ _______ 20 թ. դրությամբ ___________________________

Ամսաթիվը

Մուտք

Ելք

Մնացորդը տվյալ օրվա վերջի դրությամբ

փաստաթղթի համարը

քա-նակը

փաստաթղթի համարը

քա-նակը

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Ընդամենը

X

 

X

   

Մնացորդը ___ __________ 20 թ. դրությամբ ______________________

 

 

Հավելված N 3

ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. «Ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման սկիզբ է համարվում վերադաս հարկային մարմնի ղեկավարի «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողի (այսուհետ՝ հսկողություն իրականացնող հարկային ծառայող) նշանակման մասին հրամանը հարկ վճարողին հանձնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

2. Հարկ վճարողը «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառման օրը հսկողություն իրականացնող հարկային ծառայողին գրավոր տեղեկացնում է ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմի գործողության ընթացքում ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ ներկայացվում է տեղեկացման փաստաթուղթ` երկու օրինակից: Փաստաթուղթը կարող է ներկայացվել սույն հավելվածով սահմանված օրինակելի ձևով: Ներկայացված տեղեկացման փաստաթղթի մեկ օրինակի վրա հսկողություն իրականացնող հարկային ծառայողը նշում է տեղեկացման փաստաթղթի տրամադրման օրն ու ժամը, ստորագրում և վերադարձնում հարկ վճարողին:

4. Հարկ վճարողը և հսկողություն իրականացնող հարկային ծառայողը համաձայնեցնում են ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի ներկայացման պարբերականությունը կամ դրանում փոփոխությունները ներկայացնելու օրը, ժամը և ներկայացման կարգը:

5. Հսկողություն իրականացնող հարկային ծառայողի գործողությունները (անգործությունը) չպետք է խոչընդոտեն ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ տեղեկացման տրամադրմանը կամ հարկ վճարողի առաքումների կազմակերպման աշխատանքներին:

6. Հսկողություն իրականացնող հարկային ծառայողի անմիջականորեն ակցիզային պահեստում գտնվելու ռեժիմը որոշում է հարկային տեսչության պետը:

7. Եթե ակցիզային պահեստի նկատմամբ հսկողություն իրականացնող հարկային ծառայողը սույն կարգին համապատասխան տեղեկացված է եղել ակցիզային պահեստի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ, հարկային ծառայողի ակցիզային պահեստի տարածքում չգտնվելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ակցիզային պահեստից առաքում (տեղափոխում կամ տրամադրում) կազմակերպելու համար:

8. «Ակցիզային պահեստ» ռեժիմը համարվում է չկիրառված կամ ռեժիմի կիրառումը կասեցված, եթե հարկային մարմնի գործողություններով պայմանավորված չեն ապահովվել ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ պայմանները (նշանակված չէ ակցիզային պահեստի նկատմամբ հսկողություն իրականացնողը, չեն տրամադրվել ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխման կամ տրամադրման ժամանակ կիրառվող փաստաթղթերը և այլն):

 

Օրինակելի ձև

 

ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ակցիզային պահեստ …………………………………………………………………………...........................

(նշվում է հասցեն կամ պահեստը նույնականացնող այլ տեղեկություն)

 

Ժամանակաշրջանը …. …..…………… 20 մինչև …… ……….………… 20 թ.

Ը/կ

Ամիսը, ամսա-թիվը

Ակցիզային պահեստի այն տեղամասը (ելքի գտնվելու վայրը), որտեղից իրականացվելու է ապրանքների առաքումը (տեղափոխում կամ տրամադրում)

Առաքումների (տեղափոխման, տրամադրման) գործողությունների իրականացման ժամը

Նշումներ

սկիզբը

ավարտը

           
           
           
           
           
           
           
           
           

Կազմակերպության ղեկավար`

 ____________

 ____________

(անհատ ձեռնարկատեր)

  ստորագրությունը

 անունը, ազգանունը

 

 

Հավելված N 4

ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը իրականացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան փաստաթղթի դուրսգրմամբ:

2. Ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխումն իրականացվում է սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան փաստաթղթի դուրսգրմամբ:

3. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը ստանալու համար հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնում է հայտ: Հայտը կարող է ներկայացվել սույն հավելվածով սահմանված N 3 ձևին համապատասխան:

4. Հայտում հարկ վճարողը նշում է փաստաթղթերի ձևերի անհրաժեշտ քանակները` ըստ փաստաթղթերի տեսակների:

5. Հայտի հիման վրա հարկային տեսչությունը պահանջվող ձևի և քանակի փաստաթղթերը հարկ վճարողին տրամադրում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ փաստաթղթերի ձևերի օգտագործման վերաբերյալ հարկ վճարողը ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն սույն հավելվածով սահմանված N 4 ձևին համապատասխան:

7. Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ փաստաթղթերի ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

8. Հարկ վճարողը և հարկային մարմինը վարում են ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերի հաշվառում: Անհրաժեշտության դեպքում հարկ վճարողը և հարկային մարմինը կարող են կատարել վարվող հաշվառման արդյունքների համադրում:

 

Ձև N 1

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

[1] Փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը

[2] համարը

   

20 թ.

   

[3] փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

Առաքումների գրանցման գրքի

   

20 թ.

[6] էջ

 

Պայմանագիր

[4] կնքման ամսաթիվ

[5] համար

[7] տող

 
   

[8] համար

 

[9] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

 
 

Ապրանքներ տրամադրող անձի

[10] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               
 

[11] Անվանումը

 

[12] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[13] Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են

 

[14] Լրացուցիչ տվյալներ

 

Ապրանքներ ստացող անձի

[15] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
(ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը)

               
  
 
   
   
             

[16] Անվանումը

 

[17] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[18] Տրամադրման նպատակը (տեսակը) (կոմիսիայի, հանձնարարության կամ գործակալության պայմանագրով իրացման)

 

[19] Ում միջոցով

անունը, ազգանունը

 

Լիազորագրի

համարը

 

ամսաթիվը

 

[20] Ապրանքների տեղափոխման ձևը

 

[21] Տրամադրված ապրանքների նշանակման վայրը (հասցեն)

 

[22] Տրամադրված ապրանքների`

 

ը/կ

ապրանքի անվանումը

չափման
միավորը

քանակը

ընդհանուր
ծավալը (լիտր կամ հատիկ)

միավորի գինը (ներառյալ անուղղակի հարկերը)

ընդամենը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

 Տրամադրող կազմակերպու-
թյան տնօրեն (Ա/Ձ)

 Ստացող կազմակերպու-
 թյան տնօրեն (Ա/Ձ)

 _______________________

 _______________________

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 _______________________

 _______________________

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

Ձև N 2

 

Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

[1] Փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը

[2] համարը

   

20 թ.

   

[3] տեղափոխման ամսաթիվը

Առաքումների գրանցման գրքի

   

20 թ.

[4] էջ

 
     

[5] տող

 
   

[6] համար

 
 

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

Ապրանքներ տեղափոխող անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               
        

[9] Անվանումը

 

[10] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[11] Վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվել են

 

[12] Լրացուցիչ տվյալներ

 

Հարկ վճարողի կողմից օգտագործվող օբյեկտի (ուր տեղափոխվում են ապրանքները)

[13] Անվանումը

 

[14] Գտնվելու վայրը (հասցեն)

 

Այլ հարկ վճարողի կողմից օգտագործվող օբյեկտի (ուր տեղափոխվում են ապրանքները)

[15] Անվանումը

 

[16] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[17] տեղափոխման նպատակը

 

[18] Ում միջոցով (անունը, ազգանունը)

 

[19] Ապրանքների տեղափոխման ձևը

 

[20] Տեղափոխվող ապրանքներ`

 

ը/կ

ապրանքի անվանումը

չափման
միավորը

քանակը

ընդհանուր
ծավալը (լիտր կամ հատիկ)

միավորի գինը (ներառյալ անուղղակի հարկերը)

ընդամենը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

 

 Տեղափոխող կազմակերպու-
թյան տնօրեն (Ա/Ձ)

 Ստացող կազմակերպության (ստորա-
բաժանման) պատասխանատու անձ (Ա/Ձ)

 _______________________

 _______________________

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 _______________________

 _______________________

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 (ստորագրությունը) (ազգանունը, անունը)

 

Ձև N 3

ՀԱՅՏ
ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձեռքբերման

Փաստաթղթի հերթական համարը _________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

               

Իրավաբանական անձի անվանումը

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Խնդրում եմ տրամադրել ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթեր հետևյալ քանակություններով

ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման փաստաթղթեր

ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխման փաստաթղթեր

հատ

հատ

Կազմակերպության ղեկավար`

 ____________

 ____________

(անհատ ձեռնարկատեր)

  ստորագրությունը

 անունը, ազգանունը

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 4

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման ժամանակ փաստաթղթերի ձևերի օգտագործման վերաբերյալ

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

Հաշվետու ժամանակաշրջանը

                   

տարի

        

եռամսյակը

 

Իրավաբանական անձի անվանումը

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 
 

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման ժամանակ օգտագործված փաստաթղթեր

ստացված հաշվարկային փաստաթղթերի

օգտագործված հաշվարկային փաստաթղթերի

վերադարձված հաշվարկային փաստաթղթերի

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Ակցիզային պահեստից ապրանքների տեղափոխման ժամանակ օգտագործված փաստաթղթերի

ստացված հաշվարկային փաստաթղթերի

օգտագործված հաշվարկային փաստաթղթերի

վերադարձված հաշվարկային փաստաթղթերի

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

քանակը

հերթական համարներով խմբի առաջին և վերջին համարները

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Կազմակերպության ղեկավար`

 ____________

 ____________

(անհատ ձեռնարկատեր)

  ստորագրությունը

 անունը, ազգանունը

 

 

Հավելված N 5

ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2010 թ. մարտի 3-ի

N 411-Ն հրամանի

 

մատյանի կազմի ձև

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՎԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Անվանումը

 

ՀՎՀՀ

               

մատյանի էջի ձև

 

 Դրոշմանիշի տեսակ  

 Տարողությունը` լիտի կամ տուփի
մեջ գլանակների քանակ

 

Մնացորդ

Մուտք

Ելք

դրոշմանիշերի ստացում

դրոշմավորման նպատակով ելքագրվածի հետ վերադարձ

դրոշմավորման նպատակով

հարկային մարմին վերադարձ

ամսաթիվը

համարի
սկիզբը

համարի ավարտը

քանակը

ամսաթիվը

համարի
սկիզբը

համարի ավարտը

քանակը

ամսաթիվը

համարի
սկիզբը

համարի ավարտը

քանակը

ամսաթիվը

համարի
սկիզբը

համարի ավարտը

քանակը

ամսաթիվը

համարի
սկիզբը

համարի ավարտը

քանակը