Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2010-28.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.09/8(360).1 Հոդ.83.28
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1032-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2311 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 625-Ն ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը՝ ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 2311 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի։

2. Չեղյալ ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի «Միջին մասնագիտական կրթության 2311 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 625-Ն հրամանը։

3. Նախարարության աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1032-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2311 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ