Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/100
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
22.12.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

22 դեկտեմբերի 2003 թ. N 03/100
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Աստղացոլք» ՍՊԸ մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ «Ֆլիտֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 7-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով


Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Աստղացոլք» ՍՊԸ մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը:

2. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 19.12.03 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Ֆլիտֆուդ» ՍՊ ընկերության 24.11.03 թ. գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Ֆլիտֆուդ» ՍՊ ընկերությանը տրամադրել մաքսային հսկողության ներքո փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք. Երևան, Շրջանային փող., 102/3 հասցեում:
 

Նախագահ`
Մ/Ծ գեներալ-մայոր

 Ա. Ավետիսյան