«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2010 թ. |
N 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշման 4.2 կետի 4.2.1 ենթակետի դրույթները.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագիր տալու առանձնահատկությունների մասին» N 145-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Երևան քաղաքում մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։»։
2. Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան