«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մայիսի 2010 թ. |
N 85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի շաքարի ճակնդեղ բաժնում «Կասսանդրա» տողից առաջ լրացնել «Գրանադե» և «Խամբեր» տողերը։
Նախարար |
Գ. Ալավերդյան |