ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
29 հուլիսի 2010 թ. |
N 260-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գյումրի Վեկտոր» ՍՊ ընկերության ռիելթորական գործունեության ԱԳ 0217 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հրամայում եմ`
1. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ կասեցնել «Գյումրի Վեկտոր» ՍՊ ընկերության ռիելթորական գործունեության ԱԳ N 0217 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (29.07.2010թ. հր. N 260-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
«Գյումրի Վեկտոր» ՍՊԸ |
ք. Գյումրի, Աբովյան 21 |
ԱԳN0217 |
23.07.02թ. |
57222355 |
217 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |