«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
9 մարտի 2010 թ. |
N 421-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգի 6.1-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`
Հրամայում եմ`
Հաստատել հսկիչ գնումների արդյունքում վաճառված ապրանքների հետընդունման ակտի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի մարտի 9-ի N 421-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱԿՏ N______
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ
«____» «___________» 20__թ. |
______________ |
(կազմման վայրը) |
|
__________________________________ | ||||
(հսկիչ գնում կատարողի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը) | |||||
|
__________________________________ | ||||
(հսկիչ գնում կատարողի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը) | |||||
|
__________________________________ | ||||
(հսկիչ գնում կատարողի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը) |
Համաձայն`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի«____» «___________» 20___թ. N_____ հանձնարարագրի ____________________________ հարկային (տարածքային) տեսչության պետի «____» «___________» 20___թ. N____________ հանձնարարագրի
_________________________________ |
| ||||||||
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
(հարկ վճարողի հաշվառման համարը) |
մոտ _____________________________________________________
(հսկիչ գնման (գնումների) իրականացման վայրը)
իրականացրած հսկիչ գնման (գնումների) արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում կազմվեց սույն ակտը երկու օրինակից.
1. Հսկիչ գնում իրականացրած պաշտոնատար անձանց կողմից վերադարձվեցին տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված և հետընդունման ենթակա ապրանքը (ապրանքները)`
Հ/հ |
Հսկիչ գնման ամսաթիվը, ամիսը տարեթիվը |
Վերադարձվող ապրանքի անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Գումարը(դրամ) |
Ընդամենը |
2. Տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարողը ընդունեց հետընդունման ենթակա ապրանքները և վերադարձրեց կատարված գործարքի (գործարքների) փաստացի պայմաններով ստացված գումարը` անկախ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից`
__________________________________________________________
(գումարը թվերով և տառերով)
3. Հսկիչ գնման ժամանակ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված լինելու դեպքում _________________________
(փաստաթղթի հերթական համարը և դուրս գրման ամսաթիվը)
հաշվարկային փաստաթղթի վրա հսկիչ գնում իրականացրած պաշտոնատար անձի կողմից կատարվեց «Վերադարձ» նշումը, լրացվեց ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրվեց:
4. Անկախ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից` հետընդունման ոչ ենթակա ապրանքների մասով տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի կողմից հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների համար գործարքի փաստացի պայմաններով դուրս գրվեց Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթուղթ`
_________________________________________:
(փաստաթղթի հերթական համարը և դուրս գրման ամսաթիվը)
Հսկիչ գնում (գնումներ) կատարած պաշտոնատար անձինք`
__________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողներ`
__________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
__________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ստացա ակտի մեկ օրինակը _________________________________________
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Չունեմ առարկություններ __________________________________________
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ունեմ առարկություններ ___________________________________________
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Առարկությունները կցվում են (առդիր _________ էջ)
«____» «___________» 20 թ.