Basic information
Number
N 100-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.02.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հատուկ բաժին
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Enactment date
29.12.2003
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Signing date
29.12.2003
Effective date
12.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 դեկտեմբերի 2003 թ. N 100-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 50 «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների,«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Գավառ քաղաքի տարածքում 27-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Քյավառ Հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը ճանաչել Գավառ քաղաքի տարածքում 27-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Քյավառ Հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
 

Նախագահ`   

Գ. Ամալյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation