Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-25.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հոդ.126
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810188

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2010 թ.

N 147-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում, հրամայում եմ՝

1. Հաստատել՝

1) մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մեկ անձից կատարող գնումների անվանացանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանը։

 

Նախարար

Տ. Դավթյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մարտի 2-ի

N 147-Ն հրամանի

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները՝

1) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում՝

ա. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում՝ պատվիրատուի մոտ առկա են հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը,

բ. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում՝

- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունից գնման առարկայի ձեռքբերումը հանդիսանում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և դա ուղղակիորեն ամրագրված է վերջինիս կանոնադրությամբ, կամ

- գնման առարկան ներառված է սույն հրամանով հաստատված N 2 հավելվածում, կամ

- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից։ Այլ նպատակներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, եթե ընտրված մասնակիցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է որպես տվյալ շուկայում մրցակից չունեցող,

գ. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում՝ պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա.

2) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված դեպքում՝

ա. ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, կամ

բ. կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25, իսկ պետության կարիքների համար գնումներ կատարելու դեպքում՝ 35 աշխատանքային օրվա ընթացքում.

3) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում՝ լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը։

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մարտի 2-ի

N 147-Ն հրամանի

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ

N

Գնման առարկայի անվանումը

1

Բնական գազի մատակարարման ծառայություններ

2

Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ

3

Ֆիքսված հեռախոսակապ

4

Ոռոգման և խմելու ջրի մատակարարման ծառայություններ

5

Տեխնիկական և արդյունաբերական ջուր

6

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7

Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում, բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների ձեռքբերման

8

Հանրակրթական դպրոցների ուսուցում

9

Երաժշտական դպրոցների ուսուցում

10

Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում

11

Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

12

Արտադպրոցական ուսուցում

13

Արհեստագործական ուսուցում

14

Անշարժ գույքի վարձակալություն

15

Հիվանդանոցային բուժօգնություն

16

Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

17

Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն

18

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

19

Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ ավիատոմսերի ձեռքբերման

20

Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն

21

«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում

22

Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ

23

Բանկային սպասարկման ծառայություններ

24

Փոստային ծառայություն

25

Գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

26

Օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում

27

Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության մեդալների և դրանց տուփերի պատրաստում

28

Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում, պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից