Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.18/27(761) Հոդ.120
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.04.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2010 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 582-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 583-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 582-Ն հրամանով հաստատված`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` վիճակահանությամբ` համակարգչի միջոցով, մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը՝

ա. 5 թեկնածու` նախարարության աշխատակազմից.

բ. 2 թեկնածու` նախարարության համակարգում գործող կազմակերպություններից։

Հանձնաժողովը կազմված է ոչ ավելի, քան 7 անդամից:

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը`

ա. 3 թեկնածու` նախարարության աշխատակազմից.

բ. 2 թեկնածու` նախարարության համակարգում գործող կազմակերպություններից.

գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ, ում թեկնածությունները մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

Հանձնաժողովը կազմված է լինում ոչ ավելի, քան 7 անդամից»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 583-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգի 10-րդ կետի բ) ենթակետից հանել «, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման oրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան