Գլխավոր տեղեկություն
Համար
N 1350-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2010-25.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.15/21(373) Հոդ.271
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.08.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010324

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 օգոստոսի 2010 թ.

 N 1350-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ 11-ԱՄՅԱ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԸՆԴՀԱՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ պարբերության պահանջը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետի պահանջով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2007-2008 ուստարվա առաջին դասարան (6.5 և բարձր տարիքի սովորողներ) երրորդ և երրորդից բարձր դասարանները մեկով ավելի վերահամարակալումից հետո Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ տեղափոխված, այդ երկրներում 11-ամյա ծրագրով ուսուցումը ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողներին` հաջորդ դասարան փոխադրման փաստաթղթերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում համապատասխանաբար ընդունել.

1) 6-րդ դասարան փոխադրվածներին` 7-րդ դասարան,

2) 7-րդ դասարան փոխադրվածներին` 8-րդ դասարան,

3) 8-րդ դասարան փոխադրվածներին` 9-րդ դասարան,

4) 9-րդ դասարան փոխադրվածներին` 9-րդ դասարան,

5) 10-րդ դասարան փոխադրվածներին` 11-րդ դասարան,

6) 11-րդ դասարան փոխադրվածներին` 12-րդ դասարան,

2. 1-ին կետի 6-րդ ենթակետը գործում է 2011-2012 ուստարվանից:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման ապահովումը հանձնարարել հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին:

5. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2010, N 1640-Ն 25.02.2011, N 1350-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան