Basic information
Number
թիվ 228-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
24.07.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
30.07.2007
Effective date
25.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հուլիսի 2007 թ.

թիվ 228-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հունիսի 29-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Գայի պողոտա 57/1 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 30
Երևան