«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2010 թ. |
N 1167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը՝
Հրամայում եմ՝
1. 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդնել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն հավելվածում բերված «Ուղեցույց»-ի:
2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-oրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի N 1167-Ն հրամանի |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
բարձրագույն ԵՎ հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում անհրաժեշտ է ներմուծել ավելի կազմակերպված կրթական բաղկացուցիչ, քան այսօր պահանջվող երեք թեկնածուական մինիմումի պահանջներն են: Այն պետք է ապահովի ասպիրանտի գիտելիքների, ունակությունների և կարողությունների ավելի լայն շրջանակ՝ ապագա հետազոտական կարիերայի ավելի լայն տիրույթի ընդգրկմամբ: Նման ուսուցումը ավանդական գիտամանկավարժական (ակադեմիական) գործունեությունից բացի ներառում է նաև այլ հետազոտական աշխատանքի հնարավորություններ՝ արդյունաբերությունում, գործարար կառույցներում, պետական կամ մասնավոր կրթական և հետազոտական կազմակերպություններում և այլն:
Ելնելով իր խնդիրներից, հետազոտողի ծրագրի կրթական բաղկացուցիչը պետք է ունենա 4 հիմնական բաղադրիչներ.
1) Մասնագիտական գիտելիքների և կարողությունների ուսուցում գիտության և տեխնոլոգիաների մեկ կամ մեկից ավելի փոխկապակցված (միջմասնագիտական) ուղղություններով:
2) Ընդհանուր բազային հետազոտական կարողությունների ուսուցում (հետազոտական մեթոդներ և եղանակներ, հետազոտությունների կառավարում, վերլուծության, խնդիրներ ձևակերպելու և լուծելու կարողություններ, գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում, ակադեմիական գրագրություն օտար լեզուներով, գիտական էթիկայի կանոնների և մտավոր սեփականության իրավունքի իմացություն և այլն)։
3) Կառավարման և հաղորդակցման կարողությունների ձևավորում (գրավոր և բանավոր հաղորդակցության կարողություններ, աշխատանք գիտական թիմերում և ցանցերում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում և ղեկավարման հմտություններ, ժամանակի կառավարում, կարիերայի կառավարում՝ ներառյալ աշխատանքի որոնման հմտություններ և այլն)։
4) Դասավանդման և գիտամանկավարժական մեթոդների ուսուցում և համապատասխան ձիրքերի ձևավորում:
Ծրագիրը պետք է առաջադրի դասընթացների և կրթական այլ մոդուլների լայն ընտրություն՝ դասավանդման տարբեր ձևերի՝ դասախոսությունների, սեմինարների, կոլոքվիումների և քննարկումների զուգակցմամբ, ընդ որում սեմինարներին և ինտերակտիվ դասընթացներին պետք է տրվի առաջնություն:
Ցանկալի է, որ մասնագիտական և հետազոտական կարողությունների ուսուցումը պարտադիր լինի, բայց տրամադրվի դասընթացների և կրթական մոդուլների լայն ցանկից ընտրության հնարավորություն:
Կառավարման և հաղորդակցման կարողությունների, ինչպես նաև գիտամանկավարժական մեթոդների ուսուցումը նպատակահարմար է իրականացնել կամընտրական սկզբունքով, տալով ուսուցման բովանդակության ընտրության հնարավորություն՝ անհատական կարիքներին համապատասխան:
Ծրագիրը բաղկացած է երկու փոխկապակցված կառուցամասերից՝ կրթական (պարտադիր և ընտրովի ընդհանուր և մասնագիտական դասընթացներ և կրթական մոդուլներ) և հետազոտական (ինքնուրույն հետազոտական աշխատանք, ատենախոսության կատարում): Առաջարկվում են հետազոտողի եռամյա կրթական ծրագրի պլանավորման հետևյալ ընդհանուր սկզբունքները.
1) Հետազոտողի եռամյա ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ X 30 = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանքը)։
2) Ծրագրի 20-30%-ը (տոկոսը սահմանվում է մասնագիտական առանձնահատկություններից ելնելով) կազմում է կրթական բաղկացուցիչը, որը համապատասխանում է 36-54 կրեդիտի կամ 1080-1620 ժամ լրիվ ուսումնական բեռնվածության, և ներառում է ընդհանուր և մասնագիտական ընտրովի և պարտադիր դասընթացներ և այլ կրթական մոդուլներ (ներառյալ թեկնածուական 3-5 քննությունները և ստուգարքը, մանկավարժական կամ հետազոտական պրակտիկան և այլն):
Ծրագրի մասնագիտական կրթամասի կրեդիտների թիվը սահմանել կրթական բաղկացուցչի կրեդիտների թվի 1/3-ը՝ 12-18 կրեդիտ՝ կախված կրթական բաղկացուցչին հատկացված տոկոսից։
3) Ծրագրի մնացած 70-80% ծավալը՝ 126-144 կրեդիտ 3780-4320 ժամ, կազմում է հետազոտական բաղկացուցիչը՝ ինքնուրույն հետազոտական աշխատանքի, թեկնածուական ատենախոսության կատարման և եզրափակիչ ատեստավորման՝ հրապարակային պաշտպանության տեսքով (վերջինիս համար հատկացվում է 5 կրեդիտ):
Ելնելով վերը շարադրածից, ներկայացվում է հետազոտողի ծրագրի նախագծման ընդհանրացված սխեման, որտեղ՝ ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների, անհրաժեշտ է հաշվարկել և տեղադրել կրեդիտները:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ |
Կրեդիտներ |
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹԱՄԱՍ | |
Օտար լեզու (անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն) |
|
Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն |
|
Մանկավարժություն և հոգեբանություն |
|
Գիտական էթիկա (ընտրովի) |
|
Ակադեմիական գրագրություն օտար լեզուներով |
|
Գործարար գրագրություն և հաղորդակցման կարողություններ (ընտրովի) |
|
Գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
Ուսուցման նոր տեխնոլոգիաներ |
|
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ |
|
Նախագծերի մշակում և կառավարում |
|
Հետազոտական աշխատանքների կազմակերպում |
|
Կարիերայի կառավարում և աշխատանքի որոնման մեթոդներ (ընտրովի) |
|
Մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում և ղեկավարում (ընտրովի) |
|
Ինտելեկտուալ սեփականության իրավունք և պատենագիտություն |
|
Ընտրովի դասընթաց ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասընթացների ցանկից |
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
Մասնագիտական պարտադիր դասընթաց - 1 |
|
Մասնագիտական պարտադիր դասընթաց - 2 |
|
Մասնագիտական պարտադիր դասընթաց - 3 |
|
Մասնագիտական ընտրովի դասընթաց - 1 |
|
Մասնագիտական ընտրովի դասընթաց - 2 |
|
Մասնագիտական ընտրովի դասընթաց - 3 |
|
Մասնագիտական ընտրովի դասընթաց - 4 |
|
ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐ | |
Մանկավարժական պրակտիկա |
|
Հետազոտական պրակտիկա |
|
Թիմային աշխատանքի պրակտիկում |
|
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ | |
Գիտական սեմինարներ և աշխատաժողովներ |
|
Գիտահետազոտական աշխատանք և ատենախոսության կատարում |
|
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ | |
Որակավորման քննություն փիլիսոփայությունից |
|
Որակավորման քննություն օտար լեզվից |
|
Որակավորման ստուգարք ինֆորմատիկայից |
|
Որակավորման քննություն մասնագիտությունից (առնվազն 2 քննություն) |
|
Եզրափակիչ ատեստավորում |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 180 կրեդիտ |
180 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2017, N 904-Ն | 11.09.2017, N 1167-Ն | |
13.04.2017, N 371-Ն | 01.07.2017, N 1167-Ն | |
03.05.2011, N 483-Ն | 26.05.2011, N 1167-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|