«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2010 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի օգոստոսի 29-ի N 768-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 02-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը լրացնել նոր 16.1 կետով.
«16.1 Մտից փաստաթղթերը գրանցվելուց հետո քարտուղարության պետը աշխատակազմի ղեկավարին զեկուցում է օրվա կտրվածքով ստացված մտից փաստաթղթերի տեսակի, քանակի, կատարման ժամկետների վերաբերյալ»,
2) հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«33. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերը կատարողի (կատարող ստորաբաժանման ղեկավար) կողմից ներկայացվում են շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնեցմանը, ապա պարտադիր կարգով համաձայնեցվում են աշխատակազմի ղեկավարի, առողջապահության նախարարի իրավական խորհրդականի և համակարգողի հետ, ընդ որում` անձնակազմի կառավարման, քաղաքացիական ծառայության հետ կապված նախագծերը` գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչության պետի, ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերի նախագծերը առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետի, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման կազմակերպմանը վերաբերող փաստաթղթերի նախագծերը` պետական առողջապահական գործակալության պետի, բուժoգնության կազմակերպման հետ կապված հարցեր պարունակող փաստաթղթերի նախագծերը` բժշկական oգնության կազմակերպման վարչության պետի, իսկ հանրային առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության հետ կապված փաստաթղթերը` պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի հետ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից կարող են սահմանվել պարտադիր համաձայնեցման այլ դեպքեր:»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |