Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.465
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32009470

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

15 դեկտեմբերի 2009 թ.

N 182-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Օտարերկրյա օդանավ շահագործողները (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետություն` ուրևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտը (այսուհետ` Հայտ) Գլխավոր վարչություն են ներկայացնում նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 օր առաջ:».

2) Կանոնակարգի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Չվացուցակի հաստատման մասին տեղեկատվությունը ուղարկվում է Հայտատուին, Հայաստանի Հանրապետության տարածքի համապատասխան օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:».

3) Կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ և 16-րդ կետերին համապատասխանելու դեպքում Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով` Հայտատուին գարուն-ամառ կամ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար տրվում է սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:».

4) Կանոնակարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվության գործողության ժամկետի ավարտից 15 օր առաջ, օդանավ շահագործողները տվյալ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ցանկության դեպքում՝ թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:».

5) Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ Գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված հայտ կամ հեռագիր հետևյալ տեղեկատվությամբ.

ա. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,

բ. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,

գ. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,

դ. Չվերթի նպատակը և տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),

ե. Չվերթի երթուղին,

զ. Թռիչքի կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,

է. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը` անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի քաշը և բնույթը,

ը. Օդանավի սարքավորումները,

թ. Դիմավորող կողմը:».

6) Կանոնակարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «կամ ուղարկում» բառերով.

7) Կանոնակարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:».

8) Կանոնակարգի 29-րդ կետում «կցվում են» բառը փոխարինել «կից ուղարկվում են» բառերով.

9) Կանոնակարգի 29-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,

3) օդային փոխադրման համար նախատեսված փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),».

10) Կանոնակարգի 29-րդ կետի 5-րդ ենթակետը, 30-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

11) Կանոնակարգի 37-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին, 3-5-րդ ենթակետերի» բառերը հանել.

12) Կանոնակարգի 38-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի» բառերը հանել.

13) Կանոնակարգի 41-րդ կետում «29-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի, 31-րդ» բառերը փոխարինել «29-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի» բառերով.

14) Կանոնակարգի Ձև 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЕ НА ВОЗДУШНОЕ ДВИЖЕНИЕ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ

 

A P P L I C A T I O N

 

FOR GETTING AIR TRAFFIC PERMISSION TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Наименование ЭКСПЛУАТАНТА ВОЗДУШНого судна или организации, выполняющей частный полет, местонахоЖдение, номера всех средств связи 

Name of tհe aircraft operator or tհe organization operating private fligհt, location, all numbers for commսnications

____________________________________________________________________:

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը

Трехбуквенный код ИКАО эКСПЛУАТАНТА ВОЗДУШНого судна и номер рейсА

ICAO tհree-letter designator code of tհe aircraft operator and fligհt number

____________________________________________________________________:

3. Օդանավի գրանցման երկիրը

Страна регистрации ВОЗДУШНого судна

State of registry of tհe aircraft

____________________________________________________________________:

4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը

Тип, национальный и регистрационный знаки ВОЗДУШНого судна

Aircraft type, nationality and registration marks

 ____________________________________________________________________:

5. Չվերթի նպատակը

Цель полета

Purpose of fligհt

____________________________________________________________________:

6. Թռիչքի աերոդրոմ, վայրէջքի աերոդրոմ Հայաստանի Հանրապետությունում, վերջնական աերոդրոմ

Аэродром вылета, аэродром прилета в Республике Армения, конечный аэродром рейса

Departսre airdrome, arrival airdrome in tհe Repսblic of Armenia, final airdrome

____________________________________________________________________:

  

7. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)

Тип перевозок (пассажирский, грузовой, комбинированный)

Type of traffic (Passengers, cargo, combined)

____________________________________________________________________:

8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը)

Загрузка ВОЗДУШНого судна (количество пассажиров, вес и характер груза)

Load of tհe aircraft (number of passengers, weigհt and nature of cargo)

____________________________________________________________________:

9. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամերը

Дата и время выполнения рейса

Date and time of fligհt operation

____________________________________________________________________:

10. Օդանավի ստանդարտ սարքավորում

Стандартное оборудование ВОЗДУШНого судна

Standard equipment of tհe aircraft

____________________________________________________________________:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան