«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2009 թ. ք. Երևան |
N 286-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Գործողության մեջ դնել՝
1. Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. SCHACH OLYMPIADE DRESDEN 2008» և «ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» նամականիշերը՝ սահմանելով անվանագինը 280 և 70 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50000 հատ։
2. Եվրոպա-2009. Աստղագիտությանը նվիրված «Բյուրականի աստղադիտարան» նամականիշը՝ սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը՝ 60000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |