ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2009 թ. |
N 573-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի N 24 եզրակացությունը.
Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին և անհատ ձեռնրկատիրոջը տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 28-ի ՏԾ N 00058 լիցենզիայի գործողությունը 2008 թվականի սեպտեմբերի 28-ից:
2) Անհատ ձեռնարկատեր ԱՐԱԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ 2007 թվականի նոյեմբերի 2-ի ՏԾ N 00064 լիցենզիայի գործողությունը 2008 թվականի նոյեմբերի 2-ից:
3) «ԼԻԼՎԱԼԴԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի փետրվարի 28-ի ՏԾ N 00077 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի փետրվարի 28-ից:
4) «ԲԵԶԿԻԴ-ԳՈԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի փետրվարի 28-ի ՏԾ N 00087 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի փետրվարի 28-ից:
5) «ՄԵԼՔՈՆՅԱՆ ԿԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00112 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի ապրիլի 11-ից:
6) «ՊՐԻՈՐՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00118 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի ապրիլի 11-ից:
7) «ՆՈՆՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00156 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի ապրիլի 11-ից:
8) «ՏԱՔՍԻ ՊՐԵՍՏԻԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00161 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի մայիսի 8-ից:
9) «ՎԱՐԴԱՆ ՓԵՓՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00262 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հունիսի 9-ից:
2. Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի N 24 եզրակացությունը.
Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) (ենթակետն ուժը կորցրել է 01.02.10 N 43-Ա)
2) «ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐԳԱՐԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00104 լիցենզիայի գործողությունը:
(2-րդ կետը փոփ. 01.02.10 N 43-Ա)
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2010, N 43-Ա | 02.02.2010, N 573-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|