ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2009 թ. |
N 852-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի քաղաքապետարանի հ. 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. «Երևանի քաղաքապետարանի հ. 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 100 տեղով տալ կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|