Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

N 588-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵՂՐՈՒ Կ. ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՄԵՂՐՈՒ Լ. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Սյունիքի մարզպետի 17.03.2005թ. N 25 կարգադրությունը և «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 10.04.2009թ. N 3783 դիմումը,

 

Հրամայում եմ՝

 

1. «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական և «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2005 թ. N 1357-Ա հրամանով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական անունով վերաձևակերպված N Կ-XX-000401, Կ-XX-000288 և Կ-XX-000421 լիցենզիաները վերաձևակերպել «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:

2. Դադարեցնել «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000401 և «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անունով տրված, ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2005թ. N 1357-Ա հրամանով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով վերաձևակերպված N Կ-XX-000288, Կ-XX-000421 լիցենզիաները:

3. «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Մեղրու Կ. Մեժլումյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Մեղրու Լ. Պողոսյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անունով տրված, ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2005թ. N 1357-Ա հրամանով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով վերաձևակերպված N Կ-XX-000401, Կ-XX-000288 և Կ-XX-000421 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակներն ու ձևերը:

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան