ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 դեկտեմբերի 2009 թ. |
N 09-372-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.12.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գրիգա-Մագս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0734 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.12.2009թ. հր. N 09-372-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցեն- |
Հարկ վճարողի հաշվառ- |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկություններ |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
«Գրիգա-Մագս» ՍՊԸ |
ք. Երևան, |
ԱԳ0734 |
14.12.07թ. |
00447694 |
730 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |