ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2009 թ. |
N 793-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Պապմանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Պապմանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ն. Նազարեթյանի 2009թ. սեպտեմբերի 8-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. «Պապմանո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2004թ. մայիսի 16-ի N 274 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|