Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
07.04.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

7 ապրիլի 2010 թ.
ք. Երևան

N 109-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.04.2010 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (ընկերության կողմից 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0458 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Հակոբ Վիրաբյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0305 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Լյուդվիգ Սարգսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0349 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

 «Շենիկ Ֆրուտ» ՍՊ ընկերությանը և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (07.04.2010թ. հր. N 109 -Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի
հաշվառման համարը
 (ՀՎՀՀ)

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1.

«Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ

Երևան, Կոմիտասի 35/2, հեռ. 255-449

ԱԳ 0458

26.11.03թ.

00081804

458

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2.

Հակոբ Վիրաբյան

Երևան, Չարենցի 149, հ. 3-150-593, 552486

ԱԳ 0305

27.02.03թ.

 

305

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3.

Լյուդվիգ Սարգսյան

Երևան, Ռուբինյանց 17/1, բն. 38

ԱԳ 0349

04.04.03թ.

 

349

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

4.

«Շենիկ Ֆրուտ» ՍՊԸ

Արմավիրի մարզ, Շենիկի հ-ք, Դավիթ Բեկի 14

ԱԳ 0888

07.04.10թ.

04420576

883

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամա-դրում

5.

«Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ

ք. Երևան, Կոմիտասի 35/2

ԱԳ 0889

07.04.10թ.

00081804

884

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամա-դրում