ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
24 օգոստոսի 2009 թ. |
N 09-224-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 24.08.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 27.07.2009 թ. թիվ 09-182-Լ հրամանով, համարել վերացված։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (24.08.2009թ. հր. N 09-224-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավա-բանական անձ(անվանումը և գործու- |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց- ման համարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյա- նում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- թյուններ |
3 | «էդուարդո» ՍՊԸ | Երևան, Պ. Սևակի1/1 բն. 17 | ԱԳN0421 | 24.07.03թ. | 00017956 | 421 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 27.07.08թ. N 08-– 182-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|