Basic information
Number
N 546-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.08.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.907
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.08.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.08.2007
Effective date
16.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2007 թվականի N 546-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Ա. Աբովյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան  - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան