Basic information
Number
N 170-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.08.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.08.15/22(262) Հոդ.296
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
17.07.2007
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
17.07.2007
Effective date
25.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607283

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

17 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 170-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ` III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

 

գործողության մեջ դնել III նույնատիպ թողարկում. Տիգրան Մեծին նվիրված չորս նամականիշը` սահմանելով անվանագինը 50, 60, 70 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 500000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան