Basic information
Number
N 860-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.07.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.08.2007
Effective date
20.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2007 թվականի N 860-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Գեղարքունիքի մարզպետարանին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում մեկ տարի ժամկետով բացել արտաբյուջետային հաշիվ` ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստորագրված հուշագրով ու պայմանագրով նախատեսված միջոցների մուտքագրման և ելքագրման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան