«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2009 թ. |
N 312-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» N ՔՀ-67-Ն հրամանով հաստատված «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 8-րդ կետից հանել «վերջինիս տված ուղեգրի հիման վրա» բառերը։
2. Կարգի 10-րդ կետի «վերապատրաստման և» բառերը փոխարինել «վերապատրաստման կամ» բառերով։
3. Կարգի 11-րդ կետի «վերապատրաստվող և» բառերը փոխարինել «վերապատրաստվող կամ» բառերով։
4. Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ շաբաթ առաջ համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ցուցակը, որտեղ նշվում է քրեակատարողական ծառայողի պաշտոնը և հաճախման ժամանակահատվածը»։
5. Կարգի 17-րդ կետի՝
1) առաջին պարբերության «Վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ հատուկ ուսուցման» բառերով,
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,
3) 3-րդ ենթակետը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ հատուկ ուսուցման» բառերով։
6. Ուժը կորցրած ճանաչել Կարգի 18-րդ կետը և Ձև 1-ը։
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|