«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 նոյեմբերի 2009 թ. |
N 947-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 678-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 678-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետ կարգ) 40-րդ կետի «դ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հրամանի ձևաթուղթ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանի ձևաթուղթ» բառերով:
2. Կարգի 40-րդ կետի «զ» ենթակետի «ստորաբաժանումների ձևաթուղթ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանի ձևաթուղթ» բառերով:
3. Կարգի 42-րդ կետում «ստորաբաժանման ղեկավարի» բառերից հետո լրացնել «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի», «նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի», «հանրակրթության վարչության պետի տեղակալի» բառերը:
4. Կարգի 43-րդ կետում «ստորաբաժանման պետի կողմից» բառակապակցությունից հետո լրացնել «իսկ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունում, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունում և հանրակրթության վարչությունում նաև վարչությունների պետերի տեղակալների կողմից» բառակապակցությունը:
5. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գ. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Ա. Աշոտյան |