Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2009.12.30/4(4) Հոդ.402
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2009
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11509404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 նոյեմբերի 2009 թ.

N 146-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 138-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հուլիսի 31-ի «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի, միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության, ընտանիքի կազմի, նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 138-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հրամանի N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերով.

բ. 23-րդ կետի 4-րդ պարբերության «31-րդ դաշտը» բառերից հետո լրացնել «` դիմողի գրավոր հայտարարության հիման վրա» բառերը, իսկ 5-րդ պարբերության «լրացուցիչ» բառը փոխարինել «կատարած տնային այցելության» բառերով, հանել «բնակարաններում» բառը, իսկ վերջին պարբերության «ուսանող» բառը փոխարինել «սովորող» բառով.

գ. 31-րդ կետի ա) ենթակետը լրացնել նոր օրինակով հետևյալ բովանդակությամբ.

«2009 թվականի օգոստոսի 10-ին ծնված երեխայի համար լրացվում է`

 

Խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

Ա 55

10/08/2014

 

/ /

 

/ /

:»,

 

է) ենթակետի վերջին պարբերությունը «Գ99-ի» բառերից հետո լրացնել «և Գ98-ի» բառերով, իսկ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Ս 12-ի համար ժամկետը նշվում է հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր ամիսը:»,

դ. 32-րդ կետում հանել «(7800 դրամ)» և «3900 դրամ» բառերը ու կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«18 տարեկանից բարձր և կենսաթոշակի իրավունք տվող տարիք չունեցող ընտանիքի յուրաքանչյուր անդամը եկամուտ չունենալու դեպքում տալիս է գրավոր հայտարարություն այդ մասին:»,

ե. 43-րդ կետից հետո լրացնել նոր 43.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«43.1 ՍԱ-ի 43-րդ դաշտի երրորդ տողում լրացվում է գազի աբոնենտային գրքույկի համարը:»,

զ. 48-րդ կետը «նիշով» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերով,

է. 50-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ և հավելվածը լրացնել նոր 50.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«50. ՍԱ-ի 51-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ դաշտերում լրացվում են ընթացիկ տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար ներկայացված աշխատավարձի չափը:

50.1 ՍԱ-ի 51-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ դաշտերը լրացվում են միայն ՍԱ-ի տեղեկատվական բազայում:»,

ը. Ձև N 1-ը լրացնել նոր 43/3 կետով հետևյալ բովանդակությամբ.

 

«

43/3

ընտանիքի տվյալը

գազի աբոնենտային գրքույկը

գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը

»,

 

թ. Ձև N 1-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և լրացնել նոր 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերով.

 

«

50

առաջին եռամսյակի եկամուտ

տեղեկանք աշխատավայրից

տեղեկանք աշխատավայրից

51

երկրորդ եռամսյակի եկամուտ

տեղեկանք աշխատավայրից

տեղեկանք աշխատավայրից

52

երրորդ եռամսյակի եկամուտ

տեղեկանք աշխատավայրից

տեղեկանք աշխատավայրից

53

չորրորդ եռամսյակի եկամուտ

տեղեկանք աշխատավայրից

տեղեկանք աշխատավայրից

»,

 

ժ. Ձև N 4-ի երկրորդ պարբերությունից հանել «լրացուցիչ» և «(կրկնակի տնային այցելություն)» բառերը, երրորդ պարբերությունում «ավտոմեքենայի» բառը փոխարինել «նախորդ տարի տեխնիկական զննում անցած ավտոմեքենայի», իսկ «միջքաղաքային խոսակցության» բառերը` «հեռախոսակապի համար» բառերով,

ժա. Ձև N 6-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին փաստագրման նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային մարմին է ներկայացնում պահանջվող փաստաթղթերը: Ընտանիքի տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում սոցիալական ծառայությունների տարածքային մարմին՝ փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:»,

ժբ. Ձև N 6-ի 5-րդ կետի «տրվում» բառը փախարինել «վճարվում» բառով, իսկ 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«7. Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:»:

2) Հրամանի N 2 հավելվածում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

Գ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան