ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
6 օգոստոսի 2009 թ. |
N 09-208-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 06.08.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Սուրեն Սանթրոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0150 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Լիլարմին» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0213 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Վահան Հարութ» ՍՊ ընկերության «Տեղագրական և Կադաստրային Քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0205 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 26.06.2008 թ. թիվ 08-180-Լ հրամանով, համարել վերացված։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Մեծ Մասրենի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(06.08.2009թ. հր. N 09-208-Լ)
Հ/Հ | Ֆիզիկա- կան անձ (անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեու-թյան իրականաց- ման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցեն-զիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճարողի հաշվառ-ման համարը(ՀՎՀՀ) | Գրանց-ման համա-րը | Գործունեու-թյան տեսակը | Գործունեու-թյան իրականաց-ման վայրը | Գործողու-թյան ժամկետը | Տեղեկություն-ներ գրանցամատ-յանում լիցենզիայի վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություն-ներ |
1 | Սուրեն Սանթրոսյան | Երևան, Բաբայան 38շ, բն.38 |
ԱԳN0150 | 19.03.02թ. | 150 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | ||
2 | «Լիլարմին» ՍՊԸ | Երևան, Արաբկիրի 15փ., տ.19, |
ԱԳN0213 | 23.07.02թ. | 00073059 | 213 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Վահան Հարութ» ՍՊԸ | Երևան, Ն.Նորք, 9-րդ զ., Վիլնյուսի 115շ., բն.7, |
ԱԳN0205 | 25.06.02թ. | 00844952 | 205 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | կոմիտեի 26.06.08թ. հր. 08-180-Լ կասեցումը համարել վերացված | |
4 | «Սեծ Մասրենի» ՍՊԸ | Կոտայքի մ-զ, գ.Պռոշյան |
ԱԳN0845 | 06.08.09թ. | 03307818 | 840 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|