«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
19 հունվարի 2010 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը և դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1278-Ն որոշման 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հաստատել հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորումների տեղադրումից հետո հաշվառման առաջին արդյունքների վերլուծության հանձնաժողովների ձևավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորումների տեխնիկական սպասարկման արդյունքների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
Սահմանել, որ կազմված և կարված՝ հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորումների տեխնիկական սպասարկման արդյունքների գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
4. Հաստատել հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցի հաշվառման սարքի ցուցմունքների գրանցման մատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
Սահմանել, որ հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցի հաշվառման սարքի ցուցմունքների գրանցման մատյան վարվում է հաշվառման յուրաքանչյուր սարքի համար: Մատյանները համարակալվում, կարվում, կնիքի առկայության դեպքում կնքվում են հարկ վճարողի կնիքով և հաստատվում (կնքվում) են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
5. Հաստատել հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքման հայտի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ կա պետական եկամուտների 2010 թ. հունվարի 19-ի N 7-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
1. Հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքումը իրականացվում է ծախսաչափային հանգույցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը և դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1278-Ն որոշման հավելվածի 17-րդ կետերով սահմանված տեղերում:
2. Հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցները հարկային մարմնի կողմից կապարակնքվում են օրենքով սահմանված կարգով գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքում տարածքների կապարակնքման կարգին համապատասխան հաստատված կապարակնիքներով (այդ թվում` համարակալված թիթեղյա, պլաստմասսե մեկանգամյա օգտագործվող կնիքով): Կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի համաձայն կապարակնքում իրականացնող` հարկային մարմնի պաշտոնատար անձին հատկացվում է կապարակնիք:
3. Կապարակնքումն իրականացվում է կապարակնքման ենթակա տեղերում երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմը սեղմելու (ամրացնելու) միջոցով` այնպես, որ հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքված մասերը ապամոնտաժելիս` կապարադրոշմը խախտվի (պոկվի, վնասվի):
4. Կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից` կապարակնքման հանձնաժողովի ներկայությամբ: Կապարակնքման հանձնաժողովը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով` կապարակնքման հայտ ներկայացրած հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության ներկայացմամբ: Կապարակնքման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և հարկ վճարողի ներկայացուցիչները: Կապարակնքման հանձնաժողով ստեղծվում է յուրաքանչյուր հայտի հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ գործունեության նոր վայրում ծախսաչափային հանգույցների կապարակնքման հայտով նախկինում ներկայացված` հարկ վճարողի ներկայացուցիչը չի փոխվում:
5. Կապարակնքումն իրականացվում է կապարակնքման հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությամբ` եթե պահպանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Որոշ ապրանքատեսակների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների չափագիտական կանոնները, նորմերը և դրանց տեղադրման, կապարակնքման կարգերն ու շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1278-Ն որոշմամբ, արտադրողի կողմից սահմանված` հաշվառման սարքի շահագործման հրահանգով սահմանված պահանջները, այդ թվում` առկա են այն սարքերն ու հանգույցները, որոնք նախատեսված են որոշմամբ:
Հարկային մարմնի պաշտոնատար անձը կապարակնքումն ավարտելուց անմիջապես հետո կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են`
1) կապարակնքման հանձնաժողովի անդամների անուն-ազգանունները, պաշտոնները, կապարակնքում իրականացնելու մասին հրամանի համարը, ամսաթիվը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը.
2) կապարակնքվող հաշվառման սարքի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով ծախսաչափի մակնիշը, գործարանային համարը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողի անվանումը.
3) կապարակնքման պահին հաշվառման սարքի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով։
6. Արձանագրությունը ստորագրվում է կապարակնքման հանձնաժողովի անդամների կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին: Արձանագրության մյուս օրինակը պահվում է հարկային մարմնում:
7. Հանձնաժողովի կողմից կապարակնքման մասին միաձայն որոշում չկայացվելու դեպքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են կապարակնքումը մերժելու հիմքերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2009 թ. N 1278-Ն որոշման հավելվածի կամ հաշվառման սարքի շահագործման հրահանգի այն դրույթների խախտման փաստերը, որոնք հիմք են հանդիսացել կապարակնքման հայտը մերժելու (կապարակնքում չիրականացնելու) համար), ինչպես նաև կապարակնքումը մերժվելու հետ կապված` հարկ վճարողի ներկայացուցչի բացատրությունները կամ առարկությունները:
8. Հանձնաժողովի կողմից կապարակնքված ծախսաչափային հանգույցի կապարադրոշմները կարող են պոկվել`
1) հաշվառման սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ հարկ վճարողի կամ հարկային մարմնի մոտ կասկած առաջանալու (այդ թվում` սույն որոշմամբ սահմանված կարգով հաշվառման սարքի արձանագրված տվյալներով կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվառքի ցուցմունքից բխող` հաշվառման սարքի կասկածելի հաշվեկշռի) դեպքում, նրանց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով հաշվառման սարքը ստուգաչափման ներկայացնելու նպատակով.
2) հարկային մարմնի կողմից ծախսաչափային հանգույցի կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում` հարկային մարմնի նախաձեռնությամբ.
3) հարկ վճարողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումների կամ վերանորոգումների, վթարների դեպքերում: Հարկ վճարողի կողմից կապարադրոշմը պոկվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:
9. Հարկ վճարողը արտադրության բնականոն ընթացքը չընդհատելու նպատակով կարող է ժամանակավոր օգտագործման համար տեղադրել օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող այլ հաշվառման սարք` ապահովելով ծախսաչափային հանգույցի կապարակնքումը` սույն կարգին համապատասխան: Ժամանակավոր օգտագործվող հաշվառման սարքը հետագայում կարող է փոխարինվել նախկինում տեղադրված հաշվառման սարքով` ստուգաչափման լաբորատորիայի կողմից տրված ստուգաչափման վկայականի հիման վրա:
10. Սույն կարգի 8-րդ և 11-րդ կետերում նշված դեպքերում հարկային մարմնի` կապարակնքում իրականացնող պաշտոնատար անձը պոկում է կապարադրոշմները` երկու օրինակից կազմելով կապարադրոշմները պոկելու մասին արձանագրություն:
Արձանագրության մեջ նշվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին:
11. «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստուգաչափման կապարակնիքները կարող են հանվել միայն պարբերական և արտահերթ ստուգաչափման ժամանակ` հարկային մարմնի և հարկ վճարողի ներկայացուցչի ներկայությամբ ծախսաչափային հանգույցի կապարակնիքները պոկելուց հետո:
12. Հարկ վճարողն ապահովում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց հասանելիությունը հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցներին:
13. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնիքների վնասման փաստերը ամրագրվում են կազմված արձանագրության մեջ, որը ստորագրվում է պաշտոնատար անձի և հարկ վճարողի ներկայացուցչի կողմից:
Հավելված N 2 ՀՀ կա պետական եկամուտների 2010 թ. հունվարի 19-ի N 7-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորումների տեղադրումից հետո հաշվառման առաջին արդյունքների վերլուծության հանձնաժողովները (այսուհետ կարգում` հանձնաժողովները) ձևավորվում են հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների կապարակնքման հանձնաժողովի անդամներից: Հարկ վճարողի, «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կամ հարկ վճարողի ներկայացմամբ հաշվառման սարքավորումների տեղադրումից հետո հաշվառման առաջին արդյունքների վերլուծության հանձնաժողովներում կարող են ընդգրկվել այլ անդամներ:
2. Հանձնաժողովները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով` հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության ներկայացմամբ: Հանձնաժողովում ընդգրկվում է առնվազն 3 անձ` հարկ վճարողի, «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մեկական ներկայացուցիչներ և հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք):
3. Հանձնաժողովները ստեղծվում են յուրաքանչյուր արտադրողի, իսկ անհրաժեշտության դեպքում` արտադրության յուրաքանչյուր վայրի համար:
4. Հանձնաժողովը ղեկավարում է հարկային մարմնի ստուգումներ իրականացնելու գործառույթներ ունեցող բաժնի պետը կամ հարկային տեսչության պետի տեղակալը:
5. Հաշվառման արդյունքների վերլուծության արդյունքներով կազմվում է արձանագրություն, որում նշվում է վերլուծությունը սկսելու և ավարտի պահին հաշվառման սարքի ցուցմունքները, դրանց տարբերությունը, վերլուծության ընթացքում թողարկված արտադրանքի ծավալը` արտահայտված հաշվառման սարքի չափման միավորով, հաշվառման սարքով հաշվարկված ծավալի և թողարկված արտադրանքի ծավալի շեղման կամ համապատասխանության մասին, հաշվառման սարքի կիրառման հետ կապված տեխնիկական և տեխնոլոգիական հիմնախնդիրների մասին:
6. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի մյուս անդամների դիրքորոշումից տարբերվող` հատուկ կարծիք ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը արձանագրությունը ստորագրում է դրանում հաշվառման արդյունքների վերաբերյալ իր դիրքորոշումը գրավոր շարադրելուց հետո:
7. Հանձնաժողովներ ստեղծվում կամ վերլուծություն իրականացվում է տվյալ մոդելի և (կամ) տվյալ գործարանային համարով հաշվառման սարքը առաջին անգամ տեղադրվելու կամ վերատեղադրվելու (այդ թվում` ստուգաչափում անցնելուց հետ) դեպքերում:
8. Հանձնաժողովի կողմից հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորման աշխատանքի առաջին արդյունքները վերլուծվում են կապարակնքումից անմիջապես հետո իրականացվող արտադրության ընթացքում: Եթե կապարակնքումից անմիջապես հետո արտադրություն չի իրականացվում, ապա վերլուծությունն իրականացվում է արտադրություն իրականացնելու առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում` հարկ վճարողի դիմումի համաձայն:
Հավելված N 3 ՀՀ կա պետական եկամուտների 2010 թ. հունվարի 19-ի N 7-Ն հրամանի |
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Ը/կ |
Շահագործման փաստաթղթով նախատեսված տեխնիկական սպասարկման աշխատանքի բովանդակությունը |
Տեխնիկական սպասարկման աշխատանքի |
Տեխնիկական սպասարկման աշխատանքների արդյունքների նկարագիրը |
Տեխնիկական սպասարկում իրականացնող՝ պատասխանատու անձի | ||
սկիզբը |
ավարտը |
անունը, ազգանունը |
ստորագրու-թյունը | |||
Հավելված N 4 ՀՀ կա պետական եկամուտների 2010 թ. հունվարի 19-ի N 7-Ն հրամանի |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ
Մակնիշը………………………………. |
Գործարանային համարը……………………. |
Ճշտության դասը………........... կարգը (սխալանքը)
Արտադրողի անվանումը…………………………………………………………………………….
Ստուգաչափման մասին վկայականի տվյալները ……………………………………………
ը/կ |
ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
հերթա-փոխը |
ցուցմունքը հերթափոխի |
ցուցմունքը գրանցած անձի | ||
սկզբին |
ավարտին |
անունը, ազգանունը |
ստորագրությունը | |||
Հավելված N 5 ՀՀ կա պետական եկամուտների 2010 թ. հունվարի 19-ի N 7-Ն հրամանի |
---------------------------- հարկային (տարածքային)
տեսչության պետ՝ -----------------------------------
Հ Ա Յ Տ
ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
1. Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
||||||||
2. Գտնվելու վայրը |
||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
4. Գործունեության իրականացման հասցեն, որտեղ տեղադրված է ծախսաչափային հանգույցը |
||||||||
5. Ծախսաչափային հանգույցը տեղադրված է արտադրությունում |
||||||||
նշել արտադրատեսակը | ||||||||
6. Հաշվառման սարքը (անհրաժեշտն ընդգծել) |
||||||||
ա) տեղադրված է առաջին անգամ |
||||||||
նշել սարքի մոդելը և գործարանային համարը | ||||||||
բ) փոխարինում է նախկինում տեղադրված սարքը |
||||||||
նշել սարքի մոդելը և գործարանային համարը | ||||||||
7. Հեղուկների արտադրության ծավալների հաշվառման ծախսաչափային հանգույցների հաշվառման սարքավորումների տեղադրումից հետո հաշվառման արդյունքների վերլուծության և կապարակնքման հանձնաժողովի կազմում ընդգրկվելիք՝ հարկ վճարողի ներկայացուցչի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները |
||||||||
8. Հայտի ներկայացման ամսաթիվը |
Կազմակերպության ղեկավար` |
____________________ |
(անհատ ձեռնարկատեր) |
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |