«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 սեպտեմբերի 2009 թ. |
N 2682-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 71 հոդվածը`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 105/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ 12 հոկտեմբերի 2009թ. N 934-Ն հրաման |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 30 սեպտեմբերի 2009թ. N 2682-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 01/10 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 01/8 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 4.2 կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտների կողմից ստացվող` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները, որոնք հատուցում են ցուցակման նպատակով ձեռք բերված իրավաբանական, մարքետինգային, տեղեկատվական, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական և հաշվապահական, ինչպես նաև ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի (այսուհետ նաև` ԱԱՀ) գումարները.»:
2. Հրահանգի 5.2 կետի «դ» ենթակետում, 5.6 կետի «բ» ենթակետում, 5.12 և 6.3 կետերում «սոցիալական ապահովագրություն» բառերը (իրենց հոլովումներով) փոխարինել «սոցիալական ապահովություն» բառերով (իրենց հոլովումներով):
3. Հրահանգի 5.2 կետում`
1) «ժա» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.
2) «ժբ» ենթակետում բոլոր տեղերում «դաշտային բավարարման ծախսերը» բառերը փոխարինել «դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարները» բառերով.
3) «իը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «իթ» ենթակետ և նոր պարբերություն`
«իթ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, գրավատների, արտարժույթի առքուվաճառք իրականացնող կազմակերպությունների, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող կազմակերպությունների և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների (բացառությամբ` վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած կազմակերպությունների) կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները (տարեկան վճար, լրացուցիչ վճար, միանվագ վճար)` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և չափերով:
Ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների համար սույն կետում նշված ծախսերը, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, հաշվի են առնվում ամբողջությամբ (բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն հրահանգի 5.2 կետի «ժբ» ենթակետին համապատասխան): Ընթացիկ տարին որպես ԱԱՀ վճարող ավարտած ռեզիդենտների համար սույն կետում նշված ծախսերը, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, ամբողջ տարվա համար հաշվի են առնվում այդ առավելագույն չափերի սահմաններում:»:
4. Հրահանգի 5.3 կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով, իսկ վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) հիմնական միջոցի (այդ թվում` վարձակալված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների համար.»:
5. Հրահանգի 5.4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով`
«գ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած ռեզիդենտների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամը, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով (սույն հրահանգի 5.12 կետին համապատասխան), եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (այդ թվում` միակողմանի գնման ակտ).
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ), որոնց համար հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ձևերը հաստատելու մասին» N 129-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևով ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմնից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:
6. Հրահանգի 5.6 կետում`
1) «ա» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.
2) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ակտիվների մնացորդների սկզբնական (ձեռքբերման), իսկ մաշվող ակտիվների համար` մնացորդային արժեքները, հարկվող շահույթը որոշելիս հաշվի չեն առնվում (դրանց մասով համախառն եկամտից նվազեցումներ չեն կատարվում), եթե այդ ակտիվները ձեռք են բերվել պարզեցված հարկով հարկման ժամանակահատվածում:
Սույն կետի «ա» և «ը» ենթակետերում նշված դրույթները, բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, չեն տարածվում ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների վրա:»:
7. Հրահանգի 5.10 կետի «ա» ենթակետում «բանկի և վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «բանկի, վարկային կազմակերպության, արժեթղթավորման հիմնադրամի, ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության» բառերով:
8. Հրահանգի 5.12 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով և նոր պարբերությամբ`
«ե) հաշվետու տարվա սկզբից ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտների, որոնք նախորդ տարին ավարտել են որպես ԱԱՀ վճարող, հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հաշվետու տարում, իսկ ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված (համախառն եկամտից նվազեցված) ԱԱՀ-ի գումարները ներառվում են այդ տարվա համախառն եկամտի մեջ:
Սույն կետի «դ» և «ե» ենթակետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:»:
9. Հրահանգի 6.2 կետից հանել «և (կամ) պարզեցված հարկ» բառերը:
10. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.4 կետով`
«6.4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերի գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտները և նվազեցումները հաշվի են առնվում ռեզիդենտի հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս (չեն պակասեցվում համախառն եկամտից և նվազեցումներից) և հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը նվազեցվում (պակասեցվում) է գործունեության այդ տեսակների համար տվյալ եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարի չափով:»:
11. Հրահանգը 7.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Շահութահարկի վճարումից ազատվում (հարկի նվազեցման արտոնությունից օգտվում) է նաև Համահայկական բանկը, իսկ ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով (այդ գործունեության մասով ռեզիդենտները օգտվում են հարկվող օբյեկտի նվազեցման արտոնությունից):»:
12. Հրահանգի 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում օրենքով սահմանված կարգով հասարակ բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտները (բացառությամբ` պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ռեզիդենտների) օգտվում են հաշվետու տարիների շահութահարկը 50%-ով (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար 300,0 մլն դրամով) նվազեցնելու արտոնությունից, եթե նրանց բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով առնվազն 20%-ի մասը պատկանում է հանրությանը, ֆինանսական հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան և նրանց բաժնետոմսերի թիվը միջին տարեկան հաշվարկով կազմում է առնվազն 100` նշված բոլոր պայմանները միաժամանակ տեղի ունենալու տարվա և դրան հաջորդող 2 հաշվետու տարիների ընթացքում (այսուհետ` ցուցակված ռեզիդենտների արտոնությունը): Ցուցակված ռեզիդենտների արտոնության կիրառման իմաստով`
1) արժեթղթերի ցուցակում է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ֆոնդային բորսայի կանոններով սահմանված որոշակի պահանջներին և չափանիշներին բավարարող արժեթղթերի` ֆոնդային բորսայում առևտրին թույլտվության գործընթացը.
2) հանրությանը պատկանող բաժնետոմսեր են համարվում ռեզիդենտի կողմից թողարկված այն բաժնետոմսերը, որոնք չեն պատկանում`
ա. այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող առնվազն 5%-ի մասնակցություն,
բ. տվյալ ռեզիդենտի կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,
գ. տվյալ ռեզիդենտի դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,
դ. Հայաստանի Հանրապետությանը,
ե. տվյալ ռեզիդենտին.
3) միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մաս է համարվում տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասերի (արտահայտված տոկոսներով) հանրագումարի 1/12 մասը (2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտի` հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը կազմել է առնվազն 20%), իսկ միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թիվ է համարվում տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թվի հանրագումարի 1/12 մասը (2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թվի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտի բաժնետերերի թիվը կազմել է առնվազն 100).
4) փոխկապակցվածությունն ընդունվում է ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության.
5) կառավարման մարմնի անդամներն են թողարկողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության անդամները, տնօրենը, գլխավոր տնօրենը, գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, գլխավոր վերստուգողը, վերստուգողը:
Ցուցակված ռեզիդենտների արտոնությունից օգտված ռեզիդենտից գանձվում է արտոնության կիրառման հետևանքով չվճարված (պակաս վճարված) շահութահարկի գումարը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը` արտոնյալ ժամանակահատվածի համար, եթե արտոնյալ ժամանակահատվածում կամ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում ռեզիդենտի թողարկած հասարակ անվանական բաժնետոմսերն ապացուցակվում են (այդ թվում` ռեզիդենտի վերակազմակերպման արդյունքում), ռեզիդենտը լուծարվում է (բացառությամբ` սնանկացման արդյունքում լուծարման դեպքի), ռեզիդենտը չի ապահովում միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի առնվազն 20% մաս կամ ռեզիդենտ ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները չի կազմել և հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտների վերաբերյալ:»:
13. Հրահանգի 7.4 կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:
14. Հրահանգը 8.3 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.4 և 8.5 կետերով`
«8.4. Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների (այսուհետ սույն կետում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից (այսուհետ սույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն: Ընդ որում`
1) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վաճառքի դեպքում`
ա. վաճառող ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է շենքի մնացորդային արժեքը (այսինքն` սկզբնական արժեքի կամ օրենքով սահմանված կարգով կատարված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. գնորդ ռեզիդենտ կազմակերպության մոտ շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքի և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
2) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) անհատույց օտարման դեպքում`
ա. օտարող ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է շենքի մնացորդային արժեքը (այսինքն` սկզբնական արժեքի կամ օրենքով սահմանված կարգով կատարված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. ձեռք բերող ռեզիդենտ կազմակերպության մոտ շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
3) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վաճառքի դեպքում հարկերը հաշվարկվում են և ակտիվները ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե շենքի օտարման գործարքի կողմ է հանդիսանում պետությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ իրավաբանական անձի միջոցով) կամ շենքն օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:
8.5. Ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների (այսուհետ սույն կետում` շենք) վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ` պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի (այսուհետ սույն կետում` կադաստրային արժեքի) 5%-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն: Ընդ որում`
1) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքի 5%-ից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`
ա. վարձատու ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. վարձակալ ռեզիդենտ կազմակերպության մոտ վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումն կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 5%-ի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
2) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`
ա. փոխատու ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. փոխառու ռեզիդենտ կազմակերպության մոտ վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումն կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 5%-ը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
3) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքի 5%-ից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են և ակտիվները ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե շենքի վարձակալության կամ անհատույց օգտագործման գործարքի կողմ է հանդիսանում պետությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ իրավաբանական անձի միջոցով) կամ վարձատուն (փոխատուն) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:»:
15. Հրահանգի 9.2 կետի`
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԱԱՀ վճարող համարվող ռեզիդենտը յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի հաշվարկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իսկ ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտը այդ տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են միայն սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի պարզեցված հաշվարկ:».
2) «գ» ենթակետից հանել «և (կամ) պարզեցված հարկով» բառերը:
16. Հրահանգի 9.5 կետի «գ» ենթակետից հետո`
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազան նվազեցվում է այդ ամիսների համար հաշվարկված` շահութահարկով հարկվող գործունեության մեջ oգտագործվող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների չափով (բայց ոչ ավելի, քան այդ ամիսների նվազագույն շահութահարկի գումարի հաշվարկման բազայի 50%-ը), բացառությամբ այն ռեզիդենտների, որոնք նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազային վերաբերող ամսում չեն հանդիսացել ԱԱՀ վճարող:».
2) երկրորդ նախադասությունը «թանկարժեք քարերի մշակման» բառերից հետո լրացնել «և միջազգային բեռնափոխադրման» բառերը:
17. Հրահանգի 9.7 կետի`
1) «զ» ենթակետից և երկրորդ «գ» ենթակետից հանել «և (կամ) պարզեցված հարկով» բառերը.
2) «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետ`
«ը) այն հարկատուն, որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող` այդ տարվա շահութահարկի պարզեցված հաշվարկը ներկայացնելուց հետո, կամ հանդիսացել է բացառապես պարզեցված հարկ վճարող և (կամ) բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ ընթացիկ տարում ԱԱՀ վճարող կամ չվճարող համարվելու հանգամանքից):»:
18. Հրահանգի 9.8 կետի «գ» ենթակետից հանել օրինակ 8-ի 1-ին և 2-րդ պարբերություններից հետո բոլոր նախադասությունները (այդ թվում` օրինակ 9-ը):
19. Հրահանգի 9.11 կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած ռեզիդենտների համար 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտերի համար 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից (դրան համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ): Սույն դրույթի կիրառման առումով 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունների համար համախառմ եկամտի մեջ չեն ներառվում բյուջետային հատկացումները և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքների) փոխանցվող այլ եկամուտները: Եթե նշված ռեզիդենտների այդ տարիների համար ընդհանուր կարգով (հարկվող շահույթից համապատասխան դրույքաչափերով) հաշվարկված շահութահարկի գումարը`
- փոքր է համախառն եկամտի 2%-ից, ապա տվյալ տարվա վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 2%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների շահութահարկի գումարների հաշվարկի վրա, իսկ վճարված նվազագույն շահութահարկի և փաստացի շահութահարկի դրական տարբերություն առաջանալու դեպքում այդ տարբերությունը չի փոխանցվում հաջորդ տարիներ,
- գերազանցում է համախառն եկամտի 10%-ը, ապա տվյալ տարվա վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 10%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների շահութահարկի գումարների հաշվարկի վրա:»:
20. Հրահանգը 11.7 կետի «կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ |
Փաստաթղթի համարը _________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի անվանումը |
2. Հարկ վճարողի հասցեն | ||||||||||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հեռախոսի համարը | ||||||||||||||||||||
|
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
1. Հաշվետու տարվա համախառն եկամուտը |
||
ա) ապրանքների իրացումից հասույթը |
0101 | |
բ) արտադրանքի իրացումից հասույթը |
0102 | |
գ) ծառայությունների մատուցումից հասույթը |
0103 |
|
դ) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով |
0104 |
|
ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ |
0105 |
|
զ) տոկոսները |
0106 |
|
է) վարձավճարները |
0107 |
|
ը) ռոյալթիները |
0108 |
|
թ) ստացած շահաբաժինները |
0109 |
|
ժ) ապահովագրական հատուցումները |
0110 |
|
ժա) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով |
0111 |
|
ժբ) անհատույց ստացված ակտիվները |
0112 |
|
ժգ) պարտավորությունների զեղչումից (ներումից) ստացվող եկամուտները |
0113 |
|
ժդ) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող |
0114 |
|
ժե) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները |
0115 |
|
ժզ) գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը |
0116 |
|
ժէ) դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները |
0117 |
|
ժը) նախկինում դուրս գրված (այդ թվում՝ մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետձևակերպման (մարման, պահուստի ճգրտման) գումարները |
0118 |
|
ժթ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0119 |
|
ժժ) այլ եկամուտները |
0120 |
|
Ընդամենը համախառն եկամուտը՝ եկամուտների հանրագումարը |
0100 |
|
- այդ թվում՝ |
0100Ա |
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
||
2.1. Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը |
||
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված |
0202 |
( ) |
գ) իրացված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և |
0203 |
( ) |
դ) իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը |
0204 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերը (տող0201+տող0202+տող0203+տող0204) |
0205 |
( ) |
ե) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
զ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
է) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
ը) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը (տող0206+տող0207+տող0208+տող0209) |
0210 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ծախսերը (տող0205+տող0210 ) |
0220 |
( ) |
2.2. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները |
||
ա) պատահական կորուստները |
0231 |
( ) |
բ) բնական կորուստները |
0232 |
( ) |
գ) փաստացի այլ կորուստները |
0233 |
( ) |
դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0234 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող կորուստները (0231-ից 0234 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
2.3. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները |
||
ա) դուրս գրված (այդ թվում` մասնակի դուրս գրված) դեբիտորական պարտքերի (վարկերի) գումարները |
0241 |
( ) |
բ) նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները |
242 |
( ) |
գ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0243 |
( ) |
դ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0244 |
( ) |
ե) ստացված շահաբաժինները |
0245 |
( ) |
զ) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
0246 |
( ) |
է) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը |
0247 |
( ) |
ը) այլ նվազեցումները |
0248 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները |
0240 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցումները |
0200 |
( ) |
այդ թվում` |
0200Ա |
( ) |
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա)+(տող0200-տող0200Ա)) |
0300 |
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
0400 |
( ) |
5. Հարկվող շահույթը՝ հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման |
0500 |
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
- այդ թվում` |
0600Ա |
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
||
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0702 |
( ) |
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարները |
0703 |
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը |
0700 |
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0700Ա |
( ) |
8. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա պետություններում վճարված հարկի չնվազեցված գումարը |
0801 |
( ) |
Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի նվազեցվող մասը |
0802 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0800 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0801+տող0802-տող0800) |
0800Ա |
( ) |
9. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների չնվազեցված գումարը |
0901 |
( ) |
Հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
0902 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0900 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0901+տող0902+տող0900) |
0900Ա |
( ) |
10. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո (տող0700+տող0800+տող0900) |
1000 |
|
11. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
1100 |
( ) |
12. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո (տող1000+տող1100) |
1200 |
|
13. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
||
Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո (տող0700+տող1100, եթե ռեզիդենտը չի օգտվում 100% արտոնությունից, կամ 0) |
1301 |
|
Հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը |
1302 |
|
Շահութահարկի տարեկան գումարը գերազանցող նվազագույն շահութահարկի գումարը (տող1302-տող1301), եթե (տող1302-տող1301)>0, կամ 0) |
1303 |
|
Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող1200+տող1303) |
1300 |
|
14. Նվազագույն շահութահարկի վճարումները |
||
Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը |
1401 |
|
Հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները |
1402 |
|
Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (տող1401+տող1402) |
1400 |
|
15. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը |
||
Շահութահարկի կանխավճարների ամսական գումարի հաշվարկման բազա |
1501 |
|
Հաշվետու տարվա հաստատագրված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը |
1502 |
|
Հաջորդ տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը |
1503 |
( ) |
Հաջորդ տարվա կանխավճարների ամսական գումարը ((տող1501+ տող1502)։ 16+տող1503), եթե տող0500>0 և (տող1501+տող1502)>500.0, կամ 0) |
1500 |
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ ամիսների
Աղյուսակ 1
Ամիս |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Ընդամենը |
Գումար |
ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.
Աղյուսակ 2
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
||
2 |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
||
3 |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
||
4 |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
Հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 3
N |
Հիմնական միջոցի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
|||
6 |
|||
7 |
|||
8 |
|||
9 |
|||
10 |
Հարկման նպատակով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 4
N |
Ոչ նյութական ակտիվի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները
Աղյուսակ 5
Ակտիվների ԵՎ պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները ԵՎ հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)
Աղյուսակ 6
N |
Ակտիվ /Պարտավորություն |
Հաշվապահական հաշվեկշռային արժեք |
Հարկային բազա |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Հիմնական միջոցներ |
||
2 |
Ոչ նյութական ակտիվներ |
||
3 |
Ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ) |
||
4 |
Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ |
||
5 |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
||
6 |
Արագամաշ առարկաներ |
||
7 |
Անավարտ արտադրություն |
||
8 |
Պատրաստի արտադրանք |
||
9 |
Ապրանքներ |
||
10 |
Տրված կանխավճարներ |
||
11 |
Դեբիտորական պարտքեր բյուջեներին |
||
12 |
Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
13 |
Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
14 |
Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
15 |
Այլ դեբիտորական պարտքեր |
||
16 |
Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ |
||
17 |
Դրամական միջոցներ |
||
18 |
Արժեթղթեր |
||
19 |
Այլ ակտիվներ |
||
20 |
Ընդամենը ակտիվներ (տող1+...+տող19) |
||
21 |
Ստացված վարկեր և փոխառություններ |
||
22 |
Ստացված կանխավճարներ |
||
23 |
Կրեդիտորական պարտքեր բյուջեներին |
||
24 |
Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
25 |
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
26 |
Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
27 |
Այլ կրեդիտորական պարտքեր |
||
28 |
Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ |
||
29 |
Կանոնադրական կապիտալի համալրված մասը |
||
30 |
Ընդամենը պարտավորություններ (տող21+...+տող29) |
Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Հարկ վճարողի կնիքը` |
Հաշվապահ (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Շահութահարկի հաշվարկի լրացման
Շահութահարկի հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) լրացվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» մասում` ռեզիդենտի ֆիրմային անվանումը և կազմակերպական իրավական ձևը, «Հարկ վճարողի հասցեն» մասում` ռեզիդենտի իրավաբանական հասցեն, «ՀՎՀՀ» մասում` ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը, «Հեռախոսի համարը» մասում` ռեզիդենտի տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո տասնորդական թվերի նշումով, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են ռեզիդենտի ղեկավարի և հաշվապահի անունը (ազգանունը), որոնք ստորագրում են Հաշվարկը, և Հաշվարկը կնքվում է ռեզիդենտի կնիքով:
1. Հաշվարկի 1-ին բաժնում («Հաշվետու տարվա համախառն եկամուտը») ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0106 տող` վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը: 0107 տող` գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները): 0108 տող` ստացվող ռոյալթիները: 0109 տող` ստացվող շահաբաժինները: 0110 տող` ապահովագրական հատուցումները, որոնք ստացվել են ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերի համաձայն: 0111 տող` ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները: 0112 տող` անհատույց ստացված ակտիվները (այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից), ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների և հողամասերի համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում, իսկ անհատույց ստացված այլ ակտիվների համար` այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից): 0113 տող` պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները (բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների): 0114 տող` պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները (իրական վնասը, բաց թողնված օգուտը): 0115 տող` տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները: 0116 տող` գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը: 0117 տող` դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները: 0118 տող` նախկինում դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետ ձևակերպման (այդ թվում` մարման) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում եկամուտներին վերագրվող գումարները: 0119 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված եկամուտները կամ ավել ցույց տրված նվազեցումները: 0120 տող` ստացվող այլ եկամուտները: 0100 տող` ստացվող բոլոր եկամուտները (համախառն եկամուտը)` որպես 0101-ից 0120 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները): 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտների):
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ):
Հաշվարկի 2.1 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող ծախսերը՝ Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 30-32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0203 տող` մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0204 տող` իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը (հարկային բազա), ընդ որում` որպես իրացված մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդային արժեք (հարկային բազա) ընդունվում է այդ ակտիվների սկզբնական արժեքի և Օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), իսկ այլ ակտիվների դեպքում` այդ ակտիվների սկզբնական արժեքը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները): 0205 տող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսեր)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար: 0206 տող` ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների իրացման հետ կապված ծախսերը: 0208 տող` ռեզիդենտի կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ռեզիդենտի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ռեզիդենտի կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը (ժամանակաշրջանի ծախսեր)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար. 0220 տող` ռեզիդենտի կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.2 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները՝ Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0231 տող` գույքի պատահական կորուստները: 0232 տող` գույքի բնական կորուստները (բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները (գերատեսչությունները)՝ համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0233 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը): 0234 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0230 տող` ռեզիդենտի գույքի փաստացի կորուստները` որպես 0231-ից 0234 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.3 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները») ցույց են տրվում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները՝ Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ և 30-32-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0241 տող` դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում նվազեցումներին վերագրվող գումարները: 0242 տող` նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները: 0243 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: 0244 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (համախառն եկամտի 0.25%-ի սահմաններում: 0245 տող` ստացվող շահաբաժինները: 0246 տող` համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում (բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: 0247 տող` ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն: 0248 տող` համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները: 0240 տող` ռեզիդենտի այլ նվազեցումները` որպես 0241-ից 0248 տողերի հանրագումար:
0200 տող` համախառն եկամտից կատարված բոլոր նվազեցումները` որպես 0220, 0230 և 0240 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված նվազեցումները):
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)` որպես 0100 և 0100Ա տողերի տարբերության ու 0200 և 0200Ա տողերի տարբերության հանրագումար:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3 հոդվածով սահմանված արտոնության) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա):
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում՝ Օրենքի 40-րդ և 401-րդ հոդվածներով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Օտարերկրյա պետություններում վճարված շահութահարկի գումարը») ցույց են տրվում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը՝ Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 521 -րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0801 տող` նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0802 տող` հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից: 0800 տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0800Ա տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0801 և 0802 տողերի հանրագումարի ու 0800 տողի գումարի տարբերություն:
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը») ցույց են տրվում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները՝ Օրենքի 521-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 և 0800 տողերի հանրագումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0901 տող` նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0902 տող` հաշվետու տարում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0900 տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0900Ա տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0901 և 0902 տողերի հանրագումարի ու 0900 տողի գումարի տարբերություն:
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո») և 1000 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700, 0800 և 0900 տողերի հանրագումար:
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 1100 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 36-րդ, 361-րդ, 36.2-րդ, 39-րդ, 391-րդ և 39.2-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները, որոնք նվազեցվում են մինչև Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից):
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո») և 1200 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 1000 և 1100 տողերի հանրագումար (եթե [տող1000]+տող[1100]<0, ապա [տող1200]=0):
13. Հաշվարկի 13-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց է տրվում հաշվետու տարվա շահութահարկի գումարը` հաշվի առած Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը (որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար): Համապատասխան տողերում լրացվում են.
1301 տող` շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո (այսինքն` 0700 և 1000 տողերի հանրագումար), որը համեմատվում է հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարի հետ (հաշվետու տարում շահութահարկից ազատված կամ 100%-ով արտոնությունից օգտվող ռեզիդենտները այս տողը չեն լրացնում): 1302 տող` հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը` որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար: 1303 տող` հաշվետու համար լրացուցիչ վճարման ենթակա նվազագույն շահութահարկի գումարը (լրացվում է, եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը դրական է): 1300 տող` հաշվետու տարվա համար վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 1200 և 1303 տողերի հանրագումար (եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը բացասական է, ապա այդ տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ տարիներին վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարներից):
14. Հաշվարկի 14-րդ բաժնում («Նվազագույն շահութահարկի վճարումները») ցույց են տրվում վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են.
1401 տող` նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1402 տող` հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1400 տող` հաջորդ տարիներ փոխանցվող` վճարված և չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` որպես 1401 և 1402 տողերի հանրագումար:
15. Հաշվարկի 15-րդ բաժնում («Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները` Օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Համապատասխան տողերում լրացվում են.
1501 տող` շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները (բացառությամբ` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700 և 0800 հանրագումար: 1502 տող` հաշվետու տարվա հաշվարկված հաստատագրված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված և հաշվետու տարվան վերաբերող հաստատագրված վճարի գումարների) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը: 1503 տող` հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը: 1500 տող` հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը` որպես 1501 և 1502 տողերի հանրագումարի 1/16-ի և 1503 տողի հանրագումար: Ընդ որում` այն ռեզիդենտները, որոնք հաշվետու տարին ավարտել են հարկային վնասով (տող0500<0) կամ չեն ունեցել հարկվող շահույթ (տող0500=0), կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 500,0 հազ. դրամը (տող1501+տող1502<500,0 կամ տող1501+տող1502=500,0), այդ տողը չեն լրացնում:
16. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարները և դրանց հանրագումարը (նվազագույն շահութահարկի տարեկան գումարը):
17. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերի, ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
18. Աղյուսակ 3-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
19. Աղյուսակ 4-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում ոչ նյութական ակտիվների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ ոչ նյութական ակտիվների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
20. Աղյուսակ 5-ում նշվում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները: Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
21. Աղյուսակ 6-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները (3-րդ սյունակ), որոնք համապատասխանում են հաշվապահական հաշվեկշռում արտացոլված արժեքներին, և հարկային բազաները (4-րդ սյունակ), որոնք համապատասպանում են. մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքի և շահութահարկով հարկման նպատակով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը (հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), այլ ակտիվների և պարտավորությունների համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքին (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատման արժեքին):
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ («Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված) |
Փաստաթղթի համարը _________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||
1. Հարկ վճարողի անվանումը |
2. Հարկ վճարողի հասցեն | ||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հեռախոսի համարը | ||||||||||||
5. Հաշվետու տարի |
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
1. Հաշվետու տարվա համախառն եկամուտը |
||
ա) ապրանքների (արտադրանքի) իրացումից և այլ ակտիվների օտարումից, ծառայությունների մատուցումից հասույթը, տոկոսները և վարձավճարները |
0101 | |
բ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0102 |
|
գ) այլ եկամուտները |
0103 |
|
Ընդամենը համախառն եկամուտը՝ եկամուտների հանրագումարը |
0100 |
|
- այդ թվում՝ |
0100Ա |
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
||
2.1. Համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերը |
0201 |
( ) |
2.2. Համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը |
0202 |
( ) |
2.3. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները |
0203 |
( ) |
2.4. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները, |
0204 |
( ) |
ա) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0204Ա |
( ) |
բ) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
0204Բ |
( ) |
գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված |
0204Գ |
( ) |
2. Ընդամենը համախառն եկամտից նվազեցումները |
0200 |
( ) |
- այդ թվում` |
0200Ա |
( ) |
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա)+(տող0200-տող0200Ա)) |
0300 |
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
0400 |
( ) |
5. Հարկվող շահույթը՝ հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման |
0500 |
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
- այդ թվում` |
0600Ա |
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
||
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված |
0702 |
( ) |
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված |
0703 |
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը |
0700 |
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0700Ա |
( ) |
8. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա |
0801 |
( ) |
Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի |
0802 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա |
0800 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ |
0800Ա |
( ) |
9. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված |
0901 |
( ) |
Հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
0902 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0900 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0901+տող0902+տող0900) |
0900Ա |
( ) |
10. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո (տող0700+տող0800+տող0900) |
1000 |
|
11. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
1100 |
( ) |
12. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո (տող1000+տող1100) |
1200 |
|
13. ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը |
||
Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո (տող0700+տող1100, եթե ռեզիդենտը չի օգտվում 100% արտոնությունից, կամ 0) |
1301 |
|
Հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը |
1302 |
|
Շահութահարկի տարեկան գումարը գերազանցող նվազագույն շահութահարկի գումարը (տող1302-տող1301), եթե (տող1302-տող1301)>0, կամ 0) |
1303 |
|
Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող1200+տող1303) |
1300 |
|
14. Նվազագույն շահութահարկի վճարումները |
||
Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը |
1401 |
|
Հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները |
1402 |
|
Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (տող1401+տող1402) |
1400 |
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ ամիսների
Աղյուսակ 1
Ամիս |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Ընդամենը |
Գումար |
ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.
Աղյուսակ 2
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
||
2 |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
||
3 |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
||
4 |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
Հարկման նպատակով հիմնական միջոցների ԵՎ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 3
N |
Հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
|||
6 |
|||
7 |
|||
8 |
|||
9 |
|||
10 |
Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Հարկ վճարողի կնիքը` |
Հաշվապահ (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Շահութահարկի պարզեցված հաշվարկի լրացման
Շահութահարկի հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) լրացվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» մասում` ռեզիդենտի ֆիրմային անվանումը և կազմակերպական իրավական ձևը, «Հարկ վճարողի հասցեն» մասում` ռեզիդենտի իրավաբանական հասցեն, «ՀՎՀՀ» մասում` ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը, «Հեռախոսի համարը» մասում` ռեզիդենտի տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո տասնորդական թվերի նշումով, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են ռեզիդենտի ղեկավարի և հաշվապահի անունը (ազգանունը), որոնք ստորագրում են Հաշվարկը, և Հաշվարկը կնքվում է ռեզիդենտի կնիքով:
1. Հաշվարկի 1-ին՝ բաժնում («Հաշվետու տարվա համախառն եկամուտը») ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում), սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը, գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները): 0102 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված եկամուտները կամ ավել ցույց տրված նվազեցումները: 0103 տող` ստացվող այլ եկամուտները: 0100 տող` ստացվող բոլոր եկամուտները (համախառն եկամուտը)` որպես 0101-ից 0103 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները): 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտների):
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված նվազեցումները` ծախսերը (Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան), փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստները (Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան) և այլ նվազեցումները (Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան): Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսեր): 0202 տող` ռեզիդենտի կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը (ժամանակաշրջանի ծախսեր): 0203 տող` գույքի պատահական և բնական կորուստները, ինչպես նաև բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (Օրենքով սահմանված դեպքերում): 0204 տող` ռեզիդենտի այլ նվազեցումները (այդ թվում` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը), նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը, ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն): 0204Ա տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: 0204Բ տող` համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում (բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի): 0204 տող` ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն: 0200 տող` համախառն եկամտից կատարված բոլոր նվազեցումները` որպես 0201, 0202, 0203 և 0204 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված նվազեցումները):
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)` որպես 0100 և 0100Ա տողերի տարբերության ու 0200 և 0200Ա տողերի տարբերության հանրագումար:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3 հոդվածով սահմանված արտոնության) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները) և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` որպես 0500 տողի և 20%-ի արտադրյալ` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա):
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում՝ Օրենքի 40-րդ և 401-րդ հոդվածներով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերվում են նախորդ տարիններից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Օտարերկրյա պետություններում վճարված շահութահարկի գումարը») ցույց են տրվում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը՝ Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0801 տող` նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0802 տող` հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից: 0800 տող՝ օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0800Ա տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0801 և 0802 տողերի հանրագումարի ու 0800 տողի գումարի տարբերություն:
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը») ցույց են տրվում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները՝ Օրենքի 521-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 և 0800 տողերի հանրագումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0901 տող` նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0902 տող` հաշվետու տարում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0900 տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0900Ա տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0901 և 0902 տողերի հանրագումարի ու 0900 տողի գումարի տարբերություն:
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո») և 1000 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700, 0800 և 0900 տողերի հանրագումար:
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 1100 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 36-րդ, 361-րդ, 36.2-րդ, 39-րդ, 391-րդ և 39.2-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները, որոնք նվազեցվում են մինչև Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից):
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո») և 1200 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 1000 և 1100 տողերի հանրագումար (եթե [տող1000]+տող[1100]<0, ապա [տող1200]=0):
13. Հաշվարկի 13-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց է տրվում հաշվետու տարվա շահութահարկի գումարը` հաշվի առած Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը (որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար): Համապատասխան տողերում լրացվում են.
1301 տող` շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո (այսինքն` 0700 և 1000 տողերի հանրագումար), որը համեմատվում է հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարի հետ (հաշվետու տարում շահութահարկից ազատված կամ 100%-ով արտոնությունից օգտվող ռեզիդենտները այս տողը չեն լրացնում): 1302 տող` հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը` որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար: 1303 տող` հաշվետու համար լրացուցիչ վճարման ենթակա նվազագույն շահութահարկի գումարը (լրացվում է, եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը դրական է): 1300 տող` հաշվետու տարվա համար վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 1200 և 1303 տողերի հանրագումար (եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը բացասական է, ապա այդ տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ տարիներին վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարներից):
14. Հաշվարկի 14-րդ բաժնում («Նվազագույն շահութահարկի վճարումները») ցույց են տրվում վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են.
1401 տող` նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարրից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1402 տող` հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1400 տող` հաջորդ տարիներ փոխանցվող` վճարված և չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` որպես 1401 և 1402 տողերի հանրագումար:
15. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարները և դրանց հանրագումարը (նվազագույն շահութահարկի տարեկան գումարը):
16. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերի, 18-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված հետևյալ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), սահմանված կարգով ստեղծված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
17. Աղյուսակ 3-ում նշվում են Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների համար, իրենց կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|