Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.01/8(360) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.03.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

23 մարտի 2010 թ.
ք. Երևան

N 97-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 23.03.2010 թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պրեմիեր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0594 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Ստեփ Րեալ Էսթեյթ Սըլուշանս» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա,

«Ինկար» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  (23.03.2010 թ. հր. N 97-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը) և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,

գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1.

«Պրեմիեր Ռիելթի» ՍՊԸ

Երևան, Աղայան 9, բն. 77, հ. 583-954

ԱԳ 0594

21.03.06թ.

01540672

594

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

2.

«Ստեփ Րեալ Էսթեյթ Սըլուշանս» ՍՊԸ

ք. Երևան, Շինարարների 10, բն. 58, հեռ. 584-717

ԱԳ 0883

23.03.10թ.

01246081

878

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

3.

«Ինկար» ՍՊԸ

ք. Հրազդան, Անդրանիկի 115, բն. 44, հեռ. 744-226

ԱԳ 0884

23.03.10թ.

02230512

879

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարա-կան աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում