«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10409355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2009 թ. |
N 1/1412-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մասին» թիվ 1111-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1/1412-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների (այսուհետ` Դիվանագիտական դպրոցի դասընթացներ) ուսումնական ծրագիրը կազմված է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը վերաբերող տեսական և գործնական առարկաներից:
2. Դիվանագիտական դպրոցի դասընթացներն անվճար են:
3. Դիվանագիտական դպրոցի դասընթացները կազմակերպվելու են առկա ձևով` դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների, ուսումնական խաղերի միջոցով:
4. Դիվանագիտական դպրոցի դասընթացների դասավանդման լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
5. Դիվանագիտական դպրոցի դասընթացներն անցկացվում են շաբաթական 5 օր և օրական մինչև 5 ժամ ակադեմիական ժամ տևողությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վարչական շենքում:
6. Դիվանագիտական դպրոցի դասընթացների յուրաքանչյուր առարկայի գծով դասընթացների ունկնդիրը հանձնում է բանավոր կամ գրավոր քննություն, որը գնահատվում է բալային համակարգով: Քննությունը հանձնված է համարվում, եթե դասընթացների ունկնդիրը ստանում է բալերի առնվազն 80 տոկոսը:
7. Դիվանագիտական դպրոցի դասընթացների ավարտից հետո ունկնդիրները ստանում են դասընթացներին մասնակցությունը հավաստող ավարտական վկայական:
II. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են հայերենին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված օտար լեզուներին, ունեն բարձրագույն կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկին» համապատասխան:
9. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներն ապահովելու նպատակով` Դիվանագիտական դպրոցի դասընթացներին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր`
1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.
2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված հիվանդություններով.
4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:
10. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու համար թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (կից ձևով).
2) ինքնակենսագրություն` շարադրված ազատ ձևով.
3) դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր.
4) երկու լուսանկար` 3X4սմ չափի.
5) անձնագրի պատճենը.
6) բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը.
7) առողջական վիճակի մասին տեղեկանք.
8) սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված սահմանափակումների վերաբերյալ սխալ կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը հիմք է հանդիսանում թեկնածուի ընդունելությունը մերժելու կամ ունկնդրին Դիվանագիտական դպրոցի դասընթացներից հեռացնելու համար:
III. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
12. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու համար ունկնդիրների ընտրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, գիտական և ակադեմիական շրջանակներից, ինչպես նաև Եվրոպական միության Եվրոպական հանձնաժողովից կամ ԵԱՀԿ-ից:
13. Թեկնածուների նախնական ընտրությունը կատարվում է սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա:
14. Փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները մասնակցում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքական թեմայով շարադրություն): Գրավոր քննությունը գնահատվում է 10 բալային համակարգով: Գրավոր քննությունը անցած են համարվում առնվազն 8 բալ հավաքած դիմորդները: Գնահատականը ձևավորվում է մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տված գնահատականների հանրագումարի միջինի հիման վրա: Գնահատման չափանիշներն են գրավոր խոսքի կուռ կառուցվածքը, շարադրանքի ամբողջականությունը, տրամաբանական շրջանակը, շարադրության թեմային առնչվող երևույթների, գործընթացների, իրադարձությունների գնահատման խորությունն ու բազմակողմանիությունը, փաստերի ճշգրտությունը, ուղղագրությունը և շարադրանքի ողջամիտ ծավալը:
15. Գրավոր քննությունը հաջողությամբ անցած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տրվում են բանավոր հարցեր թեկնածուի ընդհանուր գիտելիքները և միջազգային հարաբերությունների իմացությունը ստուգելու նպատակով ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հարցազրույցը գնահատվում է 10 բալային համակարգով: Հարցազրույցը անցած են համարվում հարցազրույցի արդյունքում առնվազն 8 բալ հավաքած թեկնածուները: Գնահատականը ձևավորվում է մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տված գնահատականների հանրագումարի միջինի հիման վրա: Հարցազրույցի գնահատման չափանիշներն են բանավոր խոսքի վարժ և համոզիչ լինելը, բառապաշարի հարստությունը, բանավոր շարադրանքի տրամաբանական կառուցվածքը, փաստերի ճշգրտությունը, խոսակցությունը պահպանելու ունակությունը:
ԱՆՈՒՆ..................................................................ՀԱՅՐԱՆՈՒՆ..............................................
ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՏԱՐԵԹԻՎԸ................/................/................../.......................................ՍԵՌԸ ՕՐ ԱՄԻՍ ՏԱՐԵԹԻՎ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ
ԱՐ ......................... ԻԳ..........................
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ................................................................................................
ՍՈՒՅՆՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ(ՀՈՒՆՎԱՐ 2010թ. – ՀՈՒԼԻՍ 2010թ.) ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ..................................................................................................................................................... (ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Անձնագրային տվյալներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ ..............................................................................................
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ……………………….............................................................................
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՐ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼՆ) …………………………………………………………………………………………………………….. …………………………………………………………………………………………………………….. …………………………………………………………………………………………………………….. - ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ. ………………………………………………………………………… - դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեմ ճանաչվել. - դատական կարգով զրկված չեմ որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. - չեմ տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված հիվանդությամբ. - չեմ դատապարտվել հանցագործության համար.
ԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԵՐՈՆՇՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԵՆ: ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԽԱԼ ԿԱՄ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ………………………………………………………………………… ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑԵԼ ԵՄ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|