«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը յուրաքանչյուրի համար 4500.0 դրամի չափով կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «01. դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով համապատասխանաբար Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական  | Բյուջետային ծախսերի գործառական  | Ցուցանիշների  | |
| Խումբը | Ենթա- | ||
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 | 
| այդ թվում` | 
 | ||
| 03 
 
 
 | 
 
 | ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | 22500.0 | 
| այդ թվում` | 
 | ||
| Դատական գործունեություն | 22500.0 | ||
| այդ թվում` | 
 | ||
| 01. Դատական իշխանության մարմինների պահպանում | 22500.0 | ||
| այդ թվում` | 
 | ||
| Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան | 4500.0 | ||
| Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան | 4500.0 | ||
| Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան | 4500.0 | ||
| Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան | 4500.0 | ||
| Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան | 4500.0 | ||
| 14 | 06 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | (22500.0) | 
| այդ թվում` | |||
| Այլ ծրագրեր | (22500.0) | ||
| այդ թվում` | 
 | ||
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (22500.0) | ||
| ՀՀ կառավարություն | (22500.0) | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|