Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2009-13.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.318
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10807311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

9 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

N 21-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.05.09 N 55-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով և 2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կարգը» (կցվում է):

(1-ին կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2003 թ. սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 48-ԱՄ-Ն և 2007 թվականի փետրվարի 26-ի «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 29-ի N 48-ԱՄ-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 11-Ն հրամանները:

(3-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

Նախարար՝

Ա. Մովսիսյան


 

Հավելված
ՀՀ էներգետիկայի
և բնական պաշարների նախարարի
2007 թ. օգոստոսի 21-ի
թիվ 21-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 27.05.09 N 55-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կարգը:

(1-ին կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):

(2-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

3. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) ընդհանուր թղթակցային և արձանագրային բաժինը (այսուհետ` Բաժին):

(3-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

4. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

(4-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի (այսուհետ` Հրահանգ) պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
(վերնագիրը փոփ. 27.05.09 N 55-Ն)

 

6. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Բաժնում մատյանների օգնությամբ և ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Բաժնի դասակարգիչներով (հաստատում է քարտուղարության պետը) թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:

7. Ստացված բոլոր ծրարները բաժնում բացվում են (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից): «Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Աշխատակազմի համակարգչային ցանցով (այսուհետ` Համակարգչային ցանց) հաղորդվում են հասցեատիրոջը:

8. Բաժնի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային հասցեները), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

9. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում և Համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Այդ դեպքում էլ փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի Հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման էլեկտրոնային ձևի` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

14. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք աշխատակազմի ղեկավարի ցուցումով հանձնվում կամ Համակարգչային ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:

(14-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

15. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:

Մյուս թղթակցությունը հասցեատերերին տրվում կամ ուղարկվում է համակարգչային ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

16. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, նախարարին, աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին:

(16-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

17. Փաստաթղթերը աշխատակազմի ղեկավարի մակագրությունից հետո Բաժնի կողմից ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:

(17-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

18. Նախարարի տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված ու մուտքագրված գրությունները Բաժնի կողմից ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության:

19. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը (կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը) կազմակերպվում է ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի միջոցով:

(19-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

20. Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում Բաժնի միջոցով` աշխատակազմի ղեկավարի համապատասխան մակագրությամբ:

21. Փաստաթղթերի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:

Հանձնարարականի վերաբերյալ հավաքագրված այլ անհրաժեշտ կարծիքները կցվում են գործին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի «Գործին» մակագրությամբ:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:

22. Հսկողության վերցված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման համար Բաժնի և կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցները մինչև հանձնարարականի կատարման համար ժամկետի լրանալը ծանուցում են համապատասխան կատարողներին և տեղեկացնում իրենց կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարներին:

(22-րդ կետը խմբ. 27.05.09 N 55-Ն)

23. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:

24. Բաժինը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:

(24-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:

26. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

27. ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից ստացված, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության քննարկման ենթակա գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում`

լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր

- մինչև 5 օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ

պահանջող հարցեր

- մինչև 10 օր:

Կազմակերպություններից ստացված գրությունների, քաղաքացիների նամակների, դիմումների համար կատարման ժամկետ է սահմանվում`

լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր

- մինչև 15 օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ

պահանջող հարցեր

- մինչև 30 օր:

(27-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

28. ՀՀ օրենքները, ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև ՀՀ պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերը Աշխատակազմին ի պահ տրված համապատասխան ստորաբաժանումներից կամ արխիվից դուրս են տրվում միայն վերադարձնելու պայմանով, որի համար նշված ստորաբաժանումներում տարվում է հաշվառում: Վերցված փաստաթղթերը ենթակա են վերադարձման 5-օրյա ժամկետում:

 

IV. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 27.05.09 N 55-Ն)

 

29. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր նախապատրաստելիս`

1. պահպանում են գործող օրենսդրության պահանջները, կատարողների առջև դնելով հստակ ձևակերպված խնդիրներ, նշելով հանձնարարականի կատարման ժամկետները և կատարող անձանց,

2. հետևում են, որ նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցված նախագծեր,

3. ապահովում են հրամանների ժամանակին նախապատրաստումը,

4. հետևում են, որ նշագրերի, ինչպես նաև հրամանին կից փաստաթղթերի տակ դրվեն ամսաթվեր, նշագրողի պաշտոնը, անվանատառը և ազգանունը:

30. Աշխատակազմի իրավաբանական բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը, անհրաժեշտության դեպքում` ներկայացնում եզրակացություններ:

31. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների այն նախագծերը և նրանց կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:

Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը:

32. Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանումը ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակում է հրամանի նախագիծը, նրան կից փաստաթղթերը և այն ներկայացնում Բաժին` նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար:

33. Բաժինը ապահովում է հրամանների առաքումը հասցեատերերին, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված առաքման թերթին համապատասխան:

34. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի յուրաքանչյուր հրաման Բաժնում գրանցվում է հրամանների համապատասխան գրանցամատյաններում, դրվում է հերթական համարը` նշելով ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

35. Բաժնի կողմից հրամանների լրացուցիչ օրինակներ տրվում են միայն քարտուղարության պետի ցուցումով:

36. Հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են Բաժնում, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղավորվում են տվյալների շտեմարանում, մշակվում են և հանձնվում արխիվ` պահպանության:

 

V. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸշ
(վերնագիրը փոփ. 27.05.09 N 55-Ն)

 

37. Նախարարի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների նկատմամբ սահմանվում է հսկողություն: Հսկողությունն իրականացնում է Բաժինը:

38. Բաժնում պատրաստվում են ամփոփագրեր շաբաթվա կտրվածքով կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ և հանձնվում կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:

(38-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

39. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում քարտուղարության պետը աշխատակազմի ղեկավարին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին:

40. Հանձնարարականները հանվում են հսկողությունից, երբ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը Բաժին է ներկայացնում հանձնարարականի կատարման վերաբերյալ սպառիչ պատասխան` հսկողական ամփոփագրում համապատասխան անձանց նշագրերով:

 

VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

41. Նախարարությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, նրա բացակայության դեպքում` աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները` համապատասխան ստորաբաժանման կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:

(41-րդ կետը լրաց. 27.05.09 N 55-Ն)

42. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նամակը պատրաստող աշխատակցի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի նշագրերով:

(42-րդ կետը փոփ. 27.05.09 N 55-Ն)

43. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի քանակը:

44. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:

45. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, հանձնարարականների, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ պետական մարմինների նամակների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:

46. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրության վրա, նշելով դրա ամսաթիվը և համարը:

47. Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն զեկուցվել են իրենց, ինչպես նաև իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը:

48. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով առաքվող գրությունները տպագրվում են համապատասխանաբար նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, իսկ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ առաքվող գրությունները` համապատասխան ստորաբաժանման ձևաթղթերի վրա:

(48-րդ կետը խմբ. 27.05.09 N 55-Ն)

49. Շտապ բնույթի նամակները մինչև Բաժին հանձնելը պատասխանատու ստորաբաժանման կողմից հաղորդվում են ֆաքսիմիլային կապի միջոցով, որի մասին ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրանցում:

50. Փաստաթղթի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Ելից համարը դրվում է տեքստի վերևի ձախ անկյունում:

51. Ելից թղթակցությունը (3 օրինակից, հիմքերի հետ միասին) բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է Բաժին: Առաջին օրինակը ուղարկվում է համապատասխան հասցեատերերին, երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է Բաժնում, իսկ երրորդը` վերադարձվում համապատասխան ստորաբաժանմանը:

Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և առաքվում հասցեատերերին:

52. Առաքվող թղթակցության համար կազմվում է ցուցակ, որտեղ նշվում է փաստաթղթի համարը, առաքման հասցեն, առաքող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

 

VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

53. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Բաժնում:

54. Գրանցման պայմանանիշը բաղկացած է հեղինակի ազգանվան առաջին տառից և ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների հերթական համարից:

55. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

56. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

57. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

58. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

59. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:

60. Աշխատակազմի ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու և դրանց պատասխանելու վերաբերյալ:

61. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների պատասխանները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով, վերադարձվում են Բաժին` հասցեատերերին ուղարկելու համար:

(61-րդ կետը լրաց., փոփ. 27.05.09 N 55-Ն)

62. Նամակների քննարկման արդյունքների մասին, դիմողի պահանջի դեպքում, գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:

63. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերջնական պատասխաններ ստանալուց հետո` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են Բաժին` Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:

64. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

65. Յուրաքանչյուր նման նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

66. Նամակների ամբողջ շարժը Բաժնում գրանցվում է մատյաններում կամ ապարատածրագրային միջոցներով և պահպանվում տվյալների շտեմարանում:

 

VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

67. Փաստաթղթերն Աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո համակարգչային ցանցի «Արխիվ» շտեմարանում գրանցվում են նաև ֆայլերը:

68. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

69. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

70. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

71. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) Աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

72. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Աշխատակազմի արխիվում:

73. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 27.05.09 N 55-Ն)