Գլխավոր տեղեկություն
Համար
ՔՀ-67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2010-19.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հոդ.416
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2005
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.09.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205449

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան
թիվ ՔՀ-67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը (հավելված N 1) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 


Դ. Հարությունյան

 


Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-67-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:

2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:

Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:

3. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է

1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,

2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,

3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,

4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:

4. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում։

(5-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

6. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

7. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:

(7-րդ կետը փոփ. և 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 16.10.06 թիվ ՔՀ-57-Ն)

8. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող է անցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:

(8-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

9. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:

10. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:

(10-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

11. Վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական և ուղեգիր:

(11-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

12. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

13. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:

14. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ շաբաթ առաջ համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ցուցակը, որտեղ նշվում է քրեակատարողական ծառայողի պաշտոնը և հաճախման ժամանակահատվածը:

(14-րդ կետը խմբ. 18.12.09 N 312-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր): Վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագիրը հաստատվում է դրա ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:

(15-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն)

16. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման և հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական ծառայողներ:

(16-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն)

17. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)

3) տվյալներ վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական ծառայողների թվի մասին՝ ընդհանուր և ըստ ոլորտների:

(17-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն, լրաց., փոփ. 18.12.09 N 312-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)

19. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 14.02.07 N 22-Ն)

20.1 Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում քրեակատարողական ծառայողը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական։

(20.1-րդ կետը լրաց. 30.05.08 N 43-Ն)

21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 50 տոկոսը կամ ավելին.

2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական գնահատական:

(21-րդ կետը խմբ. 30.05.08 N 43-Ն)

22. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։

Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին:

(22-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

23. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝  համապատասխան տեղեկանք:

24. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված  տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:

 

Ձև 1

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
(Ձև 1-ն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)