Գլխավոր տեղեկություն
Համար
N 821-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 սեպտեմբերի 2009 թ.

N 821-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԵրԵՎանի Շենգավիթ համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկի հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 323 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2005 թ. մարտի 14-ի N 91-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Երևանի Շենգավիթ համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկի տնօրեն Ռ. Աբրահամյանի 2009 թ. սեպտեմբերի 16-ի դիմումը`

 

Հրամայում եմ՝

 

1. Դադարեցնել ՀՀ Երևանի Շենգավիթ համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկի հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005 թ. մարտի 14-ի N 91-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված թիվ 323 լիցենզիան:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

Ա. Աշոտյան