«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009333
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 798-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 1253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածին համապատասխան՝
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով» ստեղծելու և «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը հաստատելու մասին» N 1253-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետը և Հավելված 1-ը:
2. Հրամանի 2-րդ կետով հաստատված «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 1-ին կետի 1.1. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1.1. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակիցներից»:
3. Կանոնադրության 1-ին կետի 1.2. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1.2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, տեղակալից, քարտուղարից և անդամներից»:
4. Կանոնադրության 2-րդ կետի 2.2. ենթակետում, 3-րդ կետի 3.3. ենթակետում «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության» բառերը փոխարինել «Լիցենզավորման վարչության» բառերով:
5. Կանոնադրության 2-րդ կետի 2.2. ենթակետում «Գործակալության» բառը փոխարինել «Լիցենզավորման վարչության» բառերով:
6. Ուժը կորցրած ճանաչել Կանոնադրության 3-րդ կետի 3.1. ենթակետը:
7. Կանոնադրության 3-րդ կետի 3.2. ենթակետից հանել «նրա առաջարկությամբ» և «առանց քվեարկելու իրավունքի» բառերը:
8. Կանոնադրության 3-րդ կետի 3.17 ենթակետում «քարտուղարը (ները)`» բառը փոխարինել «քարտուղարը» բառով:
9. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
ՀՀ կրթության և գիտության |
Ա. Աշոտյան |