Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.01.11/1(353) Հոդ.2
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109475

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները.

 1. կարգի 21-րդ կետը «կետով» բառից հետո լրացնել «(Երևանի քաղաքապետարանում` 64.1, 64.2, 64.3, 64.4, 64.5 և 64.6 կետերով)» բառերը.

2. կարգի 22-րդ կետը «66-րդ» բառից հետո լրացնել «(Երևանի քաղաքապետարանում` 64.3 և 66.1)» բառերը.

3. կարգը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 64.1, 64.2, 64.3, 64.4, 64.5 և 64.6 կետերով.

«64.1 Երևանի քաղաքապետարանում հանձնաժողովը, համայնքային ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս` հարցերի հետևյալ չափաբաժիններով.

1) համայնքային ծառայության Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի 2 հարց.

2) մասնագիտական` Երևանի քաղաքապետարանի իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի 3 հարց, որից 1 հարցը կոնկրետ ստորաբաժանման իրավասության հետ կապված և 2 հարցը համայնքային ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև համայնքային ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:

64.2 Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը ճիշտ պատասխաններով: Համայնքային ծառայողը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին: Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

64.3 Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողի կողմից համայնքային ծառայության օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները որպես կանոն գնահատվում են (ճիշտ կամ սխալ) լիազորած մարմնի ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից, իսկ մասնագիտական հարցերը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

64.4 Սույն կարգի 64.1 կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը: Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված հարցերը չպետք է պակաս լինեն 50 հարցից և բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից` ըստ համայնքային ծառայության պաշտոնների խմբերի:

64.5 Սույն կարգի 64.1 կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

64.6 Սույն կարգի 64.1 կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:».

4. կարգը 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 66.1 կետով.

«66.1 Երևանի քաղաքապետարանում համայնքային ծառայողի հետ հարցազրույցի արձանագրությանը կցվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը` ճիշտ պատասխաններով:»:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

  Ա. Գևորգյան