«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11709459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2009 թ. |
N 268-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշումների համաձայն՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 41-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող (արտոնագրված) անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են և հաշվարկվում օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի (բացառությամբ 8-րդ աղյուսակում նշված օբյեկտների):
Աղյուսակ 7
Հ/հ |
Օբյեկտի նախահաշվային |
Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%) |
մինչև 50.0 ներառյալ |
2 | |
50-ից ավելի մինչև 100 ներառյալ |
1.8 | |
100-ից ավելի մինչև 300 ներառյալ |
1.5 | |
300-ից ավելի մինչև 500 ներառյալ |
1.3 | |
500-ից ավելի մինչև 800 ներառյալ |
1.2 | |
800-ից ավելի մինչև 1000 ներառյալ |
1.1 | |
1000-ից ավելի |
1.0 |
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 8 աղյուսակի:
Աղյուսակ 8
Հ/հ |
Օբյեկտի նախահաշվային |
Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%) |
մինչև 20.0 ներառյալ |
3.0 | |
20-ից ավելի մինչև 35 ներառյալ |
2.5 | |
35-ից ավելի մինչև 50 ներառյալ |
2.0 | |
50-ից ավելի մինչև 70 ներառյալ |
1.5 | |
70-ից ավելի մինչև 90 ներառյալ |
1.25 | |
90-ից ավելի մինչև 120 ներառյալ |
1.0 | |
120-ից ավելի մինչև 200 ներառյալ |
0.75 | |
200-ից ավելի մինչև 250 ներառյալ |
0.6 | |
250-ից ավելի մինչև 300 ներառյալ |
0.5 | |
300-ից ավելի մինչև 350 ներառյալ |
0.4 | |
350-ից ավելի |
0.25 |
2) Կարգի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«27. Հեղինակային հսկողության մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 9-րդ աղյուսակում տրված տոկոսաչափի (բացառությամբ 10-դ աղյուսակում նշված օբյեկտների):»։
Աղյուսակ 9
Շինարարության տեսակը |
Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%) |
Արտադրական նշանակության օբյեկտներ |
0.4 |
Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ |
0.6 |
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման հեղինակային հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 10 աղյուսակի:
Աղյուսակ 10
Հ/հ |
Օբյեկտի նախահաշվային |
Ծառայության մատուցման ծախսերի տոկոսաչափ (%) |
մինչև 20.0 ներառյալ |
1.5 | |
20-ից ավելի մինչև 35 ներառյալ |
1.4 | |
35-ից ավելի մինչև 50 ներառյալ |
1.3 | |
50-ից ավելի մինչև 70 ներառյալ |
1.2 | |
70-ից ավելի մինչև 90 ներառյալ |
1.1 | |
90-ից ավելի մինչև 120 ներառյալ |
0.95 | |
120-ից ավելի մինչև 150 ներառյալ |
0.75 | |
150-ից ավելի մինչև 200 ներառյալ |
0.5 | |
200-ից ավելի մինչև 250 ներառյալ |
0.4 | |
250-ից ավելի մինչև 300 ներառյալ |
0.35 | |
300-ից ավելի մինչև 350 ներառյալ |
0.33 | |
350-ից ավելի |
0.3 |
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախարար` |
Վ. Վարդանյան |