«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերիի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 սեպտեմբերի 2009 թ. |
N 171-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 523 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 797-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը.
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 523 հրամանը։
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրվանից և գործողությունը տարածվում է 2003 թվականի հունվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Գ. Դանիելյան |