Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.27/20(83) Հոդ.438
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.11.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 556-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 433-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. սեպտեմբերի 2-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը և շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 433-Ն հրամանի գ) ենթակետով հաստատված հավելված N 3-րդը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. նոյեմբերի 21-ի
N 556-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Հովեյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (hանձնաժողովի նախագահ)
Ա. Սամուելյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Գասպարյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ
Ա. Խաչատրյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
Շ. Ասոյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հայտագրման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Հարությունյան «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գիտական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Աղասյան Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Ստեփանյան արվեստաբան (համաձայնությամբ)
Ս. Սարուխանյան «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ
Հ. Սոլախյան «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 15.09.09 N 575-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2009, N 575-Ն 11.10.2009, N 556-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան