Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-141-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
09.06.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

15 հունիսի 2009 թ.

ք. Երևան

 N 09-141-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.06.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0779 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էլլա-Արփի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0778 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ալ-Տանդեմ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0202 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները «Գեվ Ընդ Գայ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(15.06.2009թ. հր. N 09-141-Լ)

 

Հ/Հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

 Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանց-
ման համարը
Գործունեության համարը Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության
ժամկետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին  Այլ տեղեկու-
թյուններ
1 «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊԸ Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 ԱԳN0779 12.06.08թ. 07404363 774 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով  
2 «Էլլա-Արփի» ՍՊԸ ք. Երևան, Չեխովի 29/5 ԱԳN0778 12.06.08թ. 02242811 773 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3 «Ալ-Տանդեմ» ՍՊԸ ք. Թումանյան 2-րդ նրբ. 1շ. բն. 7

ԱԳN0202

11.06.02թ. 02518984 202 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4 «Գեվ Ընդ Գայ» ՍՊԸ Ք. Երևան, Դրոյի 23շ. բն. 20 ԱԳԱ0836 15.06.09թ. 01011442 831 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում