«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
16 սեպտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 2617-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 01/55 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2, 3 և 4 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/55 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների |
Համաձայնեցված է ՀՀ կրթության և գիտության |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 2, 3 ԵՎ 4 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/55 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված հրահանգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ուսման վարձի մասով:
Սույն կետում օգտագործված հասկացությունները մեկնաբանվում են հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» կամ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված սահմանումները:
Ուսման վարձ է համարվում ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող` հիմնական, լրացուցիչ կամ հետբուհական կրթական ծրագրերով նախատեսվող առարկաների (դիսցիպլինների, գիտելիքների, հմտությունների) դասավանդման ու գործնական պարապմունքների անցկացման համար վճարվող գումարը:»:
2. Հրամանով հաստատված հրահանգի 7-րդ կետի`
1) վերնագիրը «գիտահետազոտական» բառից հետո լրացնել «և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման» բառերով,
2) «փորձանմուշների նախագծումը» բառերից հետո լրացնել «կամ դրանց բաղադրության որոշումը, գիտությանը հայտնի մեթոդների հիման վրա արտադրության տեխնոլոգիական պրոցեսների նախագծումը կամ օպտիմալացումը» բառերը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|