ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2008 թ. |
N 2003-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԻՊՈԿՐԱՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հիպոկրատ բժշկական ուսումնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.12.2008 թ. N 7393-Գ դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Հիպոկրատ բժշկական ուսումնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2001 թվականի մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթության N 088 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3) «Հիպոկրատ բժշկական ուսումնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |