ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2009 թ. |
թիվ 532-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 912 լիցենզիան «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ վերաձևակերպելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. դեկտեմբերի 14-ի N 1224-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասով, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը
Հրամայում եմ`
1. «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 912 լիցենզիան վերաձևակերպել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007թ. դեկտեմբերի 14-ի N 1224-Ա/Ք հրամանում «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան անվանումը փոխարինել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» անվանմամբ:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|