Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.11/1(735) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2009
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

 

N 280-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿՈՎԿԱՍ ՆԵՎԱՌԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 11 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Դադարեցնել «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու լիցենզիայի գործողությունը (լիցենզիա N 000003՝ տրված 2007 թվականի ապրիլի 13-ին)։

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման, «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին։

 

Նախարար

Գ. Ալավերդյան

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

Բույսերի պաշտպանության քիմիական ԵՎ կենսաբանական միջոցների վաճառքի բնագավառում լիցենզիայի գործողությունը կասեցված անձի

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու վայրը

Լիցենզիայի սերիան, համարը

Լիցենզիա տալու ամսաթիվը

Գործողու-թյան ժամկետը

Բնակու-թյան վայրը

Տեղեկություններ գրանցամատյա-նում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցեն-զիայի գործողու-թյան դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Նոր տրամադրվող լիցենզիաներ

             

1

«Կովկաս Նևառա» ՍՊԸ

862281

ք. Երևան, Մառի 18/1, բն.46

N000003

13.04.2007թ.

Անժամկետ

---

10.12.2009 թ-ից լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված:

Հիմք՝ ՀՀ գյու-ղատնտեսության նախարարի 09.12.2009 թ. N 280-Ա հրամանը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան