ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հունիսի 2009 թ. |
N 428-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԻ-ԷՅ-ԷՅ ԷՆԵՐՋԻ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 26-րդ հոդվածներով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 14-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 1-ին կետի ժե/ ենթակետով, 2002 թ. հունվարի 18-ի N 42 և 2007 թ. սեպտեմբերի 6-ի N 1027-Ն որոշումներով և հիմք ընդունելով չափման միջոցների արտադրության, դրանց վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն N 1 առ 11.06.2009 թ.)
Հրամայում եմ`
1. «ՎԻ-էյ-էյ- էներջի սիսթեմս» ՍՊԸ-ին տրամադրել էլեկտրաէներգիայի էլեկտրոնային միաֆազ բազմասակագնային հաշվիչ СЭММ-1Б և էլեկտրաէներգիայի էլեկտրոնային եռաֆազ բազմասակագնային հաշվիչ СТЭММ-3Б չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա։ Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը սահմանել 2009 թ. հունիսի 12-ը։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
Ն. Երիցյան