«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2009 թ. |
թիվ 784-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 1167-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանով հաստատված «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների» ցանկի 3.3 կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«3.3.10 Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության փաստաթղթի (կտրոնի)»:
Նախարար |
Տ. Դավթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|